Մալբորո դքսուհու ժամացույց-ձու | |
---|---|
Ստեղծման թնական | 1902 |
Պատվիրատու | Consuelo Vanderbilt? |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Consuelo Vanderbilt?, Ganna Walska?, Մալքոլմ Ֆորբս, Ֆորբս ընտանիք և Վիկտոր Վեկսելբերգ |
Հավաքածու | Սանկտ Պետերբուրգի Ֆաբերժեի թանգարան |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, արծնապակի, մարգարիտ և ալմաստ |
Բարձրություն | 23,5 սանտիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Մալբորո դքսուհու ժամացույց-ձու» (ռուս.՝ Яйцо́-часы́ герцоги́ни Ма́льборо), ոսկերչական ձու[1], որը պատրաստել է վարպետ-ոսկերիչ Միխայիլ Պերխինը[2] Կարլ Ֆաբերժեի ղեկավարությամբ 1902 թվականին[3]։ Այն պատրաստվել է դքսուհի Կոնսուելո Մալբորոյի (Վանդերբիլտ) համար։
Այսօր «Մալբորո դքսուհու ժամացույց-ձու» ոսկերչական ձուն պատկանում է Վիկտոր Վեկսելբերգի ֆոնդին։ Պահպանվում և ցուցադրվում է Ֆաբերժեի թանգարանում (Նարիշկինների և Շուվալովների պալատ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)[4]։
«Մալբորո դքսուհու ժամացույց-ձու» ոսկերչական ձուն պատրաստված է նեոդասական ոճով[5]։ Այն պատված է վարդագույն թափանցիկ էմալով։ Ձվի վրա տեղադրված է հորիզոնական պտտվող թվացույցը, որը պատված է սպիտակ էմալով, իսկ վերևից և ներքևից երիզված է մարգարտաշարով։ Հռոմեական թվերը ադամանդակուռ են։ Ժամացույցի անշարժ սլաքն իրենից ներկայացնում է ադամանդապատ օձ, որը փաթաթված է ձվին և սողացել է դեպի վերև։ Ոսկերչական ձվի վերին հատվածը զարդարված է ոսկե շղթաներով՝ ժապավենների տեսքով, որոնք պատված են ադամանդներով։ Ձվի գագաթը պսակված է ոսկե կաղինով, որի վրա ադամանդներ են ամրացված։ Երկու կողմից ոսկե բռնակներ են ագուցված։
Ոսկերչական ձուն տեղադրված է եռաթև պատվանդանին, որը պատված է թափանցիկ սադափագույն էմալով։ Որմնասյուները, գետնախարիսխները և եզրազարդերը պատված են վարդագույն էմալով և զարդարված են բուսական ոսկե նախշերով։ Պատվանդանի մի կողմում դքսուհի Մալբորոյի միացագիրն է, մյուսում՝ գունավոր ոսկով պատրաստած առատության եղջյուրը, իսկ երրորդ կողմում՝ սիրո այլաբանության ոսկյա խորհրդանիշը[4]։
Այս ձուն 1895 թվականին ստեղծված «Կապույտ ձու-ժամացույց օձով»[6] կայսերական ձվի նմանությամբ է ստեղծվել։
Անակնկալը ոսկերչական ձվի մեջ գտնվող ժամացույցի մեխանիզմն է։
Կոսնուելո Վանդերբիլտը ամերիկացի միլիոնատեր Կոռնելիուս Վանդերբիլտի դուստրն է։ Աղջկա կամքին հակառակ հայրը նրան 1895 թվականին կնության է տվել Չարլզ Սփենսեր-Չերչիլին՝ Մալբորոյի 9-րդ դուքսին։ 1902 թվականին[7] ամուսիններն այցելում են Ռուսաստան և պատվիրում ոսկերչական ձուն։
1926 թվականին[8], ամուսնալուծվելուց հետո, Կոնսուելոն «Մալբորո դքսուհու ժամացույց-ձու» ոսկերչական ձուն բարեգործական աճուրդ-վաճառքի է հանում։ Այն գնում է լեհ երգչուհի Աննա Վալսկան՝ «International Harvester» ընկերության սեփականատիրոջ կինը։ 1965 թվականին[2] նյույորքյան Parke-Bernet աճուրդում ձուն ձեռք է բերում Մալկոմ Ֆորբսը։ 2004 թվականին այն գնում և հայրենի Ռուսաստան է բերում Վիկտոր Վեկսելբերգը[9]։
{{cite web}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն); Unknown parameter |назва=
ignored (օգնություն) (անգլ.)
{{cite web}}
: Invalid |url-status=unknown-host
(օգնություն); Unknown parameter |назва=
ignored (օգնություն)(չաշխատող հղում)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մալբորո դքսուհու ժամացույց-ձու կատեգորիայում։ |