Մայիսյան (Շիրակի մարզ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մայիսյան (այլ կիրառումներ)
Գյուղ
Մայիսյան
Մայիսյանի եկեղեցին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքՇիրակի մարզ
Մակերես16,7 կմ²
ԲԾՄ1660 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1908[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Մայիսյան (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Մայիսյան (Շիրակի մարզ) (Հայաստան)

Մայիսյան (նախկին անվանումը՝ Օրթաքիլիսա), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 1 կմ հյուսիս։ Մայիսյան է վերանվանվել 1946 թվականի ապրիլի 26-ին[2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մայիսյանի մշտական բնակչությունը կազմել է 1682, առկա բնակչությունը՝ 1567 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 231 424[5] 677 774 967 1004 1065 1210 1412 1653 1682[3]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, շաքարի ճակնդեղի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիսյանի կենտրոնում է գտնվում VII դարի Տիրանավոր Սբ. Աստվածածին եկեղեցին և Սբ. Ավետարան մատուռը, որը վերականգնվել է ճարտարապետ Սասուն Գրիգորյանի կողմից ղեկավարած Լենինականի գիտա-վերականգնման արտադրության հատուկ արվեստանոցը։

Վաղեմի Տիրանավոր, այժմ Աստվածածին կոչվող եկեղեցու (տախ. XV, 3—5) պատերը մինչև թաղերի առաջին շարքը կանգուն են։ Ամբողջական թաղ պահպանվել է միայն հյուսիսային խաչաթևում։ Պատերը կարմիր սրբատաշ տուֆից են, կանոնավոր շարքերով, որոնց հորիզոնական կարանները նույնիսկ բացվածքների մոտ չեն խախտվում։ Ստորին երեք շարքը շարված է համեմատաբար ավելի մեծադիր քարերով։ Հարերի վրա կան բազմաթիվ նշանագրեր։ Հյուսիսային ճակատում պահպանվել է քիվը, որի թեքադիր մակերեսը մշակված է հյուսածո զարդանախշով։ Լուսամուտի երեսակալները նույնպես թեքադիր տաշվածքի սալեր են, հարդարված բուսական զարդամոտիվներով։

Հուշարձանի հյուսիս արևելյան անկյունում տեղադրված է ուղղանկյուն (4,05մ x 1,80մ), թաղածածկ օժանդակ սենյակ։ Կառույցը լուսավորվել է խաչաթևերի վրա բացված, դեպի ներս լայնացող լուսամուտներով։ Արևելյան լուսամուտը ներսից և դրսից շրջանաձև է, իսկ հյուսիսային և արևմտյան շրջանաձև լուսամուտները դրսից ուղղանկյուն են։ Անտարակույս է, որ ուղղանկյուն այս ձևը վերակառուցման արդյունք է, քանի որ վերաշինված օժանդակ սենյակի լուսամուտը նույնպես ուղղանկյուն է, իսկ խորանը գմբեթարդի փոխսարեն ծածկված է հորիզոնական սալով։

Արևմտյան մուտքը (1,32մ լայնությամբ) ներսից ավարտվում է կիսաշրջանաձև կամարով։ Դրսից մուտքի մանրամասներից պահպանվել են միայն որմնասյուները։ Հուշարձանը մուտք է ունեցել նաև հարավային։ խաչաթևից, վերանորոգված պատի կենտրոնում մուտքի կողային պատերից պահպանվել է երկու քար, և որմնախարիսխն էլ այդ մասում ընդհատված է։

Գմբեթատակ հիմքի անկյուններում տեղադրված որմնասյունւերով ու դեկորատիվ հարդարանքով (արևելյան պսակի և քիվի զարդանախշ) հուշարձանն ուղղակիորեն կապվում է VII դարի II կեսի շինությունների հետ' Կարմրավոր, Փարպի, Զվարթնաg։ Այս հանգամանքը թույլ է աալիս Մայիսյան գյուղի Տիրանավոր եկեղեցին դիտել որպես VII դարի II կեսի կառույց։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ... (ակնարկ)։ «Գրական թերթ», 1965, № 2:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ԱՎԾ տվյալներ
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 674
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 132» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 6-ին.
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]