Մայմու Բերգ էստ․՝ Maimu Berg | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 27, 1945 (79 տարեկան) |
Ծննդավայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լրագրող, թարգմանչուհի, գրող, քննադատ և քաղաքական գործիչ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Էստոնիա |
Կրթություն | Տարտուի համալսարան |
Կուսակցություն | Էստոնիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Վայնո Վահինգ |
Զավակներ | Յուլիա Լաֆանկ |
Maimu Berg Վիքիպահեստում |
Մայմու Բերգ (էստ․՝ Maimu Berg, 1945-1969 թվականներին՝ Seping, 1969-1979 թվականներին՝ Vahing, օգոստոսի 27, 1945, Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի գրող, քննադատ, թարգմանիչ ու քաղաքական գործիչ։
Ծնվել է 1945 թվականի օգստոսի 27-ին Տալլինում, մտավորականների ընտանիքում[1]։ 1968 թվականին ավարտել է Տարտուի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է էստոնական բանասիրություն, հետագայում նույն ինստիտուտում սովորել է լրագրություն (ավարտել է 1986 թվականին)[2]։ Որպես խմբագիր աշխատել է Siluett (1974-1990), Keel ja Kirjandus (1990-1991) ամսագրերում։
2007 թվականին դարձել է Տալլինի քաղաքային խորհրդի պատգամավոր, սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամ։ Երկար տարիներ աշխատել է Տալլինի ֆիննական համալսարանում։
1988 թվականից հայտնի է որպես պատմավեպերի հեղինակ։ Տալլինի «Ծիածան» թերթում լույս է տեսել նրա «Ես սիրում եմ ռուսի» վեպը, որ հետագայում թարգմանվել է մի շարք լեզուներով ու վերահրատարակվել Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում ու Լատվիայում։ 2009 թվականին վեպը ռուսերեն հրատարակվել է Մոսկվայում ու Տալլինում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայմու Բերգ» հոդվածին։ |