Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մանուել Ալեգրե պորտ.՝ Manuel Alegre | |
---|---|
Ծննդյան անուն | պորտ.՝ Manuel Alegre de Melo Duarte |
Ծնվել է | մայիսի 12, 1936[1] (88 տարեկան) |
Ծննդավայր | Ագեդա, Ավեյրու, Պորտուգալիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, քաղաքական գործիչ և հեղափոխական |
Քաղաքացիություն | Պորտուգալիա |
Կրթություն | Law School of the University of Coimbra? |
Կուսակցություն | Սոցիալիստական կուսակցություն |
Պարգևներ | |
Կայք | manuelalegre.com |
Manuel Alegre Վիքիպահեստում |
Մանուել Ալեգրե դի Մելու Դուարտե (պորտ․՝ Manuel Alegre de Melo Duarte, մայիսի 12, 1936[1], Ագեդա, Ավեյրու, Պորտուգալիա), պորտուգալացի բանաստեղծ, արձակագիր և քաղաքական գործիչ։ Երիտասարդ տարիներին անդամագրվել է Պորտուգալիայի կոմունիստական կուսակցությանը, սակայն խորհրդային զորքերի՝ 1968 թվականին Չեխոսլովակիա մտնելուց հետո դուրս է եկել կոմկուսից։ Հետագայում դարձել է սոցիալիստական կուսակցության անդամ։ Երկու անգամ՝ 2006 և 2011 թվականներին[3][4][5], այդ կուսակցության կողմից առաջադրվել է որպես Պորտուգալիայի նախագահի թեկնածու, սակայն հաղթանակի չի կարողացել հասնել՝ հավաքելով քվեների ընդամենը 19,74-20,74 տոկոսը[6][7]։ 2017 թվականին Մանուել Ալեգրեին շնորհվել է Կամոենսի անվան գրական հեղինակավոր մրցանակ[8]։ Նա պորտուգալական Մեծ խաչի և Ազատության շքանշանների ասպետ է[9][9]։ 2005 թվականին Կոիմբրայում նրա պատվին հուշարձան է կանգնեցվել։
Սովորել է Կոիմբրայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, այնտեղ սովորելիս էլ կատարել է բանաստեղծական իր առաջին փորձերը։ Ծառայել է Ազորյան կղզիներում և Անգոլայում, որտեղ որոշ ժամանակ կալանավորվել է զինվորականների ապստամբությանը մասնակցելու պատճառով։ Պորտուգալիայում Սալազարի բռնապետական իշխանության տարիներին արտագաղթել է Ալժիր, որտեղ աշխատել է «Voz da Liberdade» անկախ ռադիոկայանի խմբագրությունում։ 1974 թվականի «մեխակների հեղափոխությունից» հետո վերադարձել է հայրենի Պորտուգալիա, անդամագրվել սոցիալիստական կուսակցությանը, որի ցուցակով էլ մշտապես ընտրվել է երկրի խորհրդարանի պատգամավոր։
Մանուել Ալեգրեի մի շարք բանաստեղծություններ Պորտուգալիայում սիրված ու տարածված երգերի տեքստեր են դարձել։
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) (Portuguese) Retrieved 2010-06-11.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուել Ալեգրե» հոդվածին։ |
|