Մարգարիտա Տուտուլանի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1925 |
Ծննդավայր | Բերատ, Ալբանիա |
Մահացել է | հուլիսի 6, 1943 |
Մահվան վայր | Գոզե, Ալբանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մայր թագուհու անվան մանկավարժական ինստիտուտ |
Մասնագիտություն | Դիմադրության մարտիկ |
Կուսակցություն | Ալբանիայի աշխատանքի կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ազգային ազատագրական շարժում |
Մարգարիտա Տուտուլանի (1925, Բերատ, Ալբանիա - հուլիսի 6, 1943, Գոզե, Ալբանիա), հակաֆաշիստ, Երկրորդ համաշխարահային պատերազմի ժամանակ Ալբանիայի հերոս։ Նրա դաժան մահը շատերին է ոգեշնչել միանալու ֆաշիզմի դեմ Ալբանիայի դիմադրության պայքարին։
Մարգարիտա Տուտուլանին ծնվել է 1925 թվականին Բերատում[1]։ Նրա պապիկը եղել է 1912 թվականին Ալբանիայի անկախության հռչակագիրը երգողներից մեկը, իսկ հայրը եղել է Ալբանիայի խորհրդարանի անդամ[2]։ Տուտուլանին Տիրանայում սովորել է Մայր թագուհու անվան մանկավարժական ինստիտուտում[1]։
Երբ 1939 թվականի ապրիլին Իտալիան ներխուժեց Ալբանիա, Տուտուլանին տեղափոխվեց Բերատ, որտեղ իր ընտանիքի հետ միասին իրենց բողոքն արտահայտեցին երկրում իտալական գերակայության դեմ[1]։ 1942 թվականին Տուտուլանին միացավ Կոմունիստական կուսակցությանը[1]։ 1942 թվականի նոյեմբերի 28-ին նա Բերատում կազմակերպում էր բողոքի հակաֆաշիստական ցույցեր՝ ներգրավելով հազարավոր մարդկանց[3]։ Նոյեմբերից հետո նա ֆաշիստական կառավարության կողմից հետախուզման մեջ էր գտնվում[3]։
1943 թվականի հուլիսի 4-ին Մարգարիտա Տուտուլանին եղբոր՝ Քրիստաք Տուտուլանիի հետ Բերատում ձերբակալվում է[2]։ Ձերբակալումից հետո նրանք բանտում խոշտանգումների են ենթարկվում[1], այնուհետև նրանց տեղափոխում են բանտից և 1943 թվականի հուլիսի 6-ին Գոզեի մոտ գնդակահարում[1][2]։
Տուտուլանիների մահը ցնցել էր Բերատ քաղաքը[2]։ Մարգարիտա Տուտուլանիի «աղավաղված մարմնի լուսանկարը» պտտեցնում էին ամբողջ քաղաքում, և նրա մահը ոգեշնչեց մարդկանց միանալու ֆաշիստական կառավարության դեմ դիմադրությանը[1]։
Տուտուլանիի արձանը տեղադրված է Ալբանիայի ազգային նահատակաց գերեզմանատանը[4]։ Տուտուլանին գրել է բանաստեղծություններ, հուշեր, էսսեներ, որոնք գտնվում են Տուտուլանի ընտանիքի արխիվում[3]։ Լեզվաբան Բերատացի Վեքսի Բուհարաջան Տուտուլանիի մահից 10 օր հետո նրա պատվին գրել է «Մարգարիտա» բանաստեղծությունը[2]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)