Մարեն Էլիզաբեթ Բանգ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1797[1] |
Ծննդավայր | Kongsvinger Municipality, Հեդմարկ, Նորվեգիա |
Մահացել է | հուլիսի 3, 1884[2] (86 տարեկան) |
Մահվան վայր | Օսլո, Նորվեգիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | հեղինակ, խոհարար և cookbook writer |
Մարեն Էլիզաբեթ Բանգ (նորվ.՝ Maren Elisabeth Bang, հուլիսի 12, 1797[1], Kongsvinger Municipality, Հեդմարկ, Նորվեգիա - հուլիսի 3, 1884[2], Օսլո, Նորվեգիա), խոհարարական գրքերի և տնային տնտեսության ուղեցույցների նորվեգացի հեղինակ։ 1831 թվականին նորվեգերեն տպագրված առաջին խոհարարական գրքի՝ «Huusholdnings-Bog, indrettet efter den almindelige Brug i norske Huusholdninger» հեղինակն է։ Նրա վաղ ստեղծագործություններն եղել են անանուն։ 1942 թվականից գրքերը հրատարակել է իր անունով[3][4]։
Մարեն Էլիզաբեթ Բանգը ծնվել է Հանս Արնտ Պուլսենի (1768-1809) և Սարա Էլիզաբեթ Բերգստրյոմի (1770-1845) ընտանիքում։ Մանկությունն անցել է Նորվեգիայի հարավ-արևմուտքում։ 1817 թվականին ամուսնացել է լեյտենանտ Լորից Քրիստիան Սթին Բանգի հետ, ով Քրիստիանիայում (այժմ՝ Օսլո) նորվեգական բանկում աշխատելիս յուրացման համար ազատազրկվել է 1829-1839 թվականներին։ Ամուսնու բանտարկության տարիներին Մարեն Բանգն ապրուստը վաստակել է մթերք վաճառելով կա՛մ տանից, կա՛մ առաքելով։ Նա բոլոր բաղադրատոմսերը գրառել է իր 1831 թվականին առաջին անգամ տպագրված «Huusholdnings-Bog, indrettet efter den almindelige Brug i norske Huusholdninger» (Տնային տնտեսության ուղեցույց. պատրաստված է համաձայն նորվեգական տնային տնտեսության նորմալ պրակտիկայի) գրքում, որը վերահրատարակվել է 1834 և 1838 թվականներին։ Նրա բաղադրատոմսերի ընտրանին հրատարակվել է 1835 թվականին՝ «Den Norske Kokkepige» (Նորվեգացի խոհարարուհին)[4]։
Հետագայում լույս են տեսել «Huusholdningsbog for Almuen» (Ընդհանուր օգտագործման տնային տնտեսություն), «Slagtebog» (Charcuterie), «Almindelig Syltebog» (Պահածոյացում և մարինացում), «Nyttige Huusraad» (Տնային տնտեսության օգտակար խորհուրդներ), «Bagebog» (Թխվածքներ) և «Praktisk Farve-Bog for Almuen» (Ներկելու գործնական մեթոդներ) գրքերը[4][5]։
1849 թվականին զույգը տեղափոխվել է Քրիստիանիա, որտեղ լեյտենանտ Բանգն ունեցել է ռեստորան։ 1862 թվականին ամուսնու մահից հետո Մարեն Բանգը վերսկսել է գրել, վերանայել է իր վաղ աշխատանքները և հրատարակել «Vinbog» (Գինիների գիրք) և «Raad og Veiledning for Landmanden» (Խորհրդատվություն և ուղեցույց գյուղական բնակչության համար)[4]։
Կյանքի վերջին տարիները Բանգն անց է կացրել Քրիստիանիայում, որտեղ մահացել է 1884 թվականի հուլիսի 3-ին սուր գաստրոէնտերիտից[4]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)