Մարի Սենգոր Բասե | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1930[1] |
Ծննդավայր | Rufisque, Դակար, Սենեգալ |
Մահացել է | 2019[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բժիշկ |
Մարի Սենգոր Բասսե (ամբողջական անունը` Մարի-Թերեզա Կամիլա Սենգոր Բասսե, ֆրանս. Marie Thérèse Camille Senghor Basse, մարտի 20, 1930[1], Rufisque, Դակար, Սենեգալ - 2019[1]), սենեգալցի բժիշկ, մոր և մանկան պաշտպանության կենտրոնի ղեկավար։ 1961-1966 թվականներին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում եղել է Սենեգալի ներկայացուցիչը։
Մարին ծնվել է Սենեգալի Ռյուֆիսկ քաղաքում։ Նա Սենեգալի առաջին նախագահ՝ Լեոպոլդ Սեդար Սենգորի զարմուհին է[2]։ 1957 թվականին ավարտել է Փարիզի բժշկական ինստիտուտը[3]։
1958-1960 թվականներին աշխատել է Գվինեայի Կոնակրիի հիվանդանոցում։ Վերադառնալով Սենեգալ՝ գլխավորել է Մոր և մանկան պաշտպանության կենտրոնը։ 1961-1966 թվականներին ամուսնու՝ Էդուարդ Կամիլլա Բասեի հետ ներկայացրել է Սենեգալը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում։ Դրանից հետո աշխատել է որպես տեսուչ Դակարի բժշկական դպրոցում։ 1968 թվականին Մարին հիմնադրել է Սննդի տեխնոլոգիայի ինստիտուտը (l'Institut de Technologie Alimentaire) և դարձել դրա տնօրենը։ Ինստիտուտում աշխատել է հացահատիկային մշակաբույսերի, մրգերի և բանջարեղենի և կենդանական ծագման արտադրանքի վերամշակման հետազոտությունների բնագավառում[2], հանդես եկել հեռուստատեսությամբ` պրոպագանդելով «տեղական արտադրության» արտադրանքի սպառումը։
Մարին Աֆրիկայում եղել է մշակութային համայնքի կազմակերպության սենեգալյան բաժանմունքի հիմնադիրներից, որը ստեղծել է նիգերիացի դրամատուրգ Վոլե Շոյինկայի հետ համատեղ[4]։