Մարիա Լուիսա Էսկոբար

Մարիա Լուիսա Էսկոբար
Ծնվել էդեկտեմբերի 5, 1903(1903-12-05)[1]
Վալենսիա, Վենեսուելա
Երկիր Վենեսուելա
Մահացել էմայիսի 14, 1985(1985-05-14)[1] (81 տարեկան)
Կարակաս, Վենեսուելա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահարուհի, ծաղրանկարիչ, երաժշտագետ, երգերի հեղինակ և օպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներդաշնամուր և վոկալ

Մարիա Լուիսա Էսկոբար (իսպ.՝ María Luisa Escobar, ծննդյան անունը՝ María Luisa González Gragirena, հայտնի է իր ամուսնական անունով՝ María Luisa Escobar, հաճախ նաև՝ Maritza Graxirena, դեկտեմբերի 5, 1903(1903-12-05)[1], Վալենսիա, Վենեսուելա - մայիսի 14, 1985(1985-05-14)[1], Կարակաս, Վենեսուելա), վենեսուելացի երաժշտագետ, դաշնակահար, կոմպոզիտոր, ծաղրանկարիչ, ով 1931 թվականին հիմնադրել է Caracas Athenaeum մշակութային հաստատությունը[2]։ Եղել է նաև Վենեսուելայի Կարմիր խաչ կազմակերպության նախագահը (Վալենսիա, 1921, Կարակաս, 1922-1923)[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Լուիսա Էսկոբարը ծնվել է 1903 թվականին Էնրիկե Ա. Գոնսալեսի և Մարիա Գրախիչենա ի Միխարես դե Գոնսալեսի ընտանիքում [3]: Հինգ տարեկան հասակում ընդունվել է Լուրդես քոլեջ, որտեղ սովորել է դաշնամուր նվագել։ Մեկ տարի անց հորինել է իր առաջին երաժշտական ստեղծագործությունը՝ “Blanca, la niña Angélica": Ութ տարեկանում ծնողների հետ ճամփորդել է Կյուրասաո, Նիդերլանդական Անտիլներ, ընդունվել Welgelegen Habaai դպրոց, որտեղ սովորել է ֆրանսերեն և անգլերեն, դաշնամուր, ջութակ նվագել, կոմպոզիցիա՝ դպրոցն ավարտելով 1917 թվականին[4]։ Այնուհետև տեղափոխվել է Փարիզ՝ շարունակելով դաշնամուրի և կոմպոզիցիայի դասընթացները և երգի դասեր է առել Ժան Ռոջեր Դյուկսի, Արթուր Հոնեգերի և Շառլ Կյոկլենի մոտ։

Վենեսուելա վերադառնալով՝ երկու տարի անց Մարիա Լուիսան, համագործակցելով բանաստեղծ Օլգա Ցապրիլեսի և երգահան Խուան Վիսենտե Լեկունայի հետ, ստեղծել է 16 երաժշտական թատերական պիեսներ։ 1918 թվականին ամուսնացել է գերմանացի Ֆեդերիկո Վոլֆի հետ, և նրանք տեղափոխվել են Պուերտո Կաբելյո։ Ունեցել են երեք երեխա՝ Վալդեմար, Իրմա և Իվան Վոլֆ Գոնսալեսները։ Զույգը հետագայում ամուսնալուծվել է, և Մարիա Լուիսան Կարակասում ամուսնացել է ջութակահար և կոմպոզիտոր Խոսե Անտոնիո Էսկոբար Սալուցոյի (1877-1970) հետ[4]։ Այս ամուսնությունից նա ունեցել է մեկ որդի՝ Թոնի Էսկոբար Գոնսալեսը։ Սալուցոյի, երաժիշտ Պեդրո Անտոնիո Ռիվերս Ռեյնայի և այլ երաժիշտների հետ համատեղ Մարիա Լուիսա Էսկոբարը նախաձեռնել է "Quintet Ávila" գործիքային վոկալ խումբը՝ անձամբ հանդիսանալով խմբի երաժիշտն ու գործիքավորողը։ 1928 թվականի հուլիսի 11-ին Կարակասի ստուդիաներից մեկում Victor Talking Machine Company ձայնագրման ստուդիայի համար ձայնագրել է իր "Alondras", "Mar adentro", "Tu maldad" և "Ángel de mis sueños" ստեղծագործությունները։ Ձայնագրություններում նրա անունը նշվում է որպես "Maritza Graxirena", ի տարբերություն նրա կատալոնական մայրական ազգանվան[5][6]։

1984 թվականին, մահից մի քանի ամիս առաջ, Մարիա Լուիսա Էսկոբարը ի շնորհիվ իր որպես գիտաշխատող, երաժիշտ, երգիչ և կոմպոզիտոր ծավալած գործունեության, ինչպես նաև հեղինակների և կոմպոզիտորների օգտին իր պայքարի համար, արժանացել է ազգային երաժշտական մրցանակի։

  • Պատվո դիպլոմ, Սալոն երկրորդ, վենեսուելացի երգիծաբաններ (ծաղրանկարների անվանակարգ, 1931)[3]

Ընտրյալ երկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • "Desesperanza"
  • "Como la primera vez"
  • "Vente con el alba"
  • "Noches de luna de Altamira"
  • "Contigo"
  • "Orquídeas azules" con letra de Mercedes Carvajal de Arocha (Lucila Palacios)
  • "Luna de Camoruco"
  • "La despedida"
  • "Caribe" tema de presentación de Radio Caracas (RCTV) durante mucho tiempo.
  • "La luz de mi ciudad"
  • "El marinero"
  • "No puedo olvidarte"
  • "Canción de oro"
  • "Sueño de Bolívar"
  • "Paraguaná"
  • "Curiana"
  • "Orinoco"
  • "Canción del aviador"
  • "Siete lunas"
  • "Siempre"
  • "Aleluya"
  • "Carnaval de candela"
  • "Concierto sentimental",
  • "Vals de concierto"
  • "Petit suite"
  • "Mi general Bolívar"
  • "Diez canciones sentimentales"

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Martin, Percy Alvin; Cardozo, Manoel da Silveira Soares (1940). Who's Who in Latin America: A Biographical Dictionary of the Outstanding Living Men and Women of Spanish America and Brazil. Stanford University Press. ISBN 978-0-8047-2315-2.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.fembio.org/biographie.php/frau/frauendatenbank?fem_id=9055
  2. «Maria Luisa Escobar» (Spanish). Universidad Centroccidental Lisandro Alvarado. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 Martin, Cardozo, էջ 133
  4. 4,0 4,1 Wolf, Carmen Cristina (2008 թ․ օգոստոսի 27). «María Luisa Escobar. Crónicas (I)» (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Grabaciones del Quinteto Ávila». Encyclopedic Discography of Victor Recordings. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  6. González Ubán, Arturo. «En honor a María Luisa Escobar» (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)