![]() իտալ.՝ Marta Abba | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 25, 1900[1][2][3] |
Ծննդավայր | Միլան, Իտալիայի թագավորություն[1] |
Մահացել է | հունիսի 24, 1988[1][2][3] (87 տարեկան) |
Մահվան վայր | Միլան, Իտալիա[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Pompeo Abba?[4], մայր՝ Giuseppina Abba?[4] |
Անդամություն | Compagnia del teatro d'arte di Roma?[5] |
Մարտա Աբբա (իտալ.՝ Marta Abba հունիսի 25, 1900[1][2][3], Միլան, Իտալիայի թագավորություն[1] - հունիսի 24, 1988[1][2][3], Միլան, Իտալիա[1]), իտալացի դերասանուհի։
Նա մեկ այլ դերասանուհու` Դելլե Աբբայի քույրն էր։ 1925 թվականին դրամատուրգ Լուիջի Պիրանդելոյի հետ հանդիպելուց մինչև մահը Մարտա Աբբան դարձել էր նրա արվեստի խթանը։ Նա նպատակասլաց, երիտասարդ 25 ամյա դերասանուհի էր, երբ հանդիպել էր 58 ամյա դրամատուրգին։
Ավարտել է սիրողական արվեստի Ակադեմիան, և Միլանի արտասանության դպրոցը։ Բեմի վրա սկսել է խաղալ 1923 թվականից` Միլանի ազգային թատրոնում։ 1925 թ. հայտնի ռեժիսոր և թատերագիր Լուիջի Պիրանդելլոն հրավիրում է նրան հռոմեական գեղարվեստական թատրոն։ Նա դառնում է Իտալիայի ամենալավ դերասանուհիներից մեկը։ Գլխավոր դերերով հանդես է գալիս` «Դիաննա և Տուդա», «Ընկերուհի», «Հանդիպում» կատակերգությունների մեջ։ 1929 թվականին ստեղծել է իր թատրոնը, որտեղ բեմադրվում էին Պիրանդելլո, Գոլդոնի թագավոր, Բերնարդա շոու, Սոմերսեթ Մոեմի պիեսները։ 1938 թվականին թողել է բեմը, բայց նորից 1953 թվականին վերադարձել է։
Որոշ պիեսներ գրել է Լուիջի Պիրանդելոն
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտա Աբբա» հոդվածին։ |
|