Գյուղ | ||
---|---|---|
Մեծ Սարիար | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ախուրյանի շրջան | |
Հիմնադրված է | 1700[1] թ. | |
Մակերես | 19.3 կմ² | |
ԲԾՄ | 1880 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 403[2] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Մեծ Սարիար, գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 11 կմ հյուսիս-արևելք։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մեծ Սարիարի մշտական բնակչությունը կազմել է 335, առկա բնակչությունը՝ 329 մարդ[3]։ 1831 թվականիև մինչ օրս բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասենի գավառի գյուղերից[4]։
Մեծ Սարիարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 217 | 476 | 609 | 527 | 570 | 598 | 633 | 424 | 395 | 180 | 379 | 335[3] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Մեծ Սարիարում կա Սուրբ Նշան (Սուրբ Խաչ) եկեղեցի (1907 թ.)։ Գյուղում կա նաև «Գրիգոր Ավետարան» անունով մատուռ։
|