Գյուղ | ||
---|---|---|
Մեծ Սեպասար | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ղուկասյանի շրջան | |
Հիմնադրված է | 1823[1] թ. | |
Մակերես | 19.2 կմ² | |
ԲԾՄ | 1990 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 926[2] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Կրոնական կազմ | կաթոլիկ հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային ինդեքս | 2807 | |
| ||
Մեծ Սեպասար (նախկին անվանումը՝ Մեծ Շիշթափա), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 40 կմ հյուսիս, Կաթսայաջուր գետի ափին։ Մեծ Սեպասար է վերանվանվել 1946 թ. նոյեմբերի 12-ին[3]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մեծ Սեպասարի մշտական բնակչությունը կազմել է 841, առկա բնակչությունը՝ 719 մարդ[4]։ Բնակիչերը հայեր են, որոնց նախնիների մի մասը եկել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գավառակի Շիշթափա և Մոլլա Սլեման գյուղերից[3]։ Հիմնականում հայ-կաթոլիկներ են։
Մեծ Սեպասարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1978 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 64 | 281[6] | 620 | 893 | 1161 | 761 | 846 | 930 | 900 | 841[4] |
Բնակչությունը զբաղվում է հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Մեծ Սեպասարում են գտնվում Սբ. Ամենափրկիչ եկեղեցին (XIX-XX դարեր) և հին եռակամար կամուրջը (1860 թ.), իսկ գյուղից հյուսիս՝ Դարի սուրբ գյուղատեղին համանուն մատուռով (XIX դար)։ «Դարի սրբի գլխին», այսինքն դարի գագաթին է գտնվում վաղ բրոնզեդարյան հուշարձան սրբարան-բնակատեղին։ 2004 թվականից սկսած այնտեղ պեղումներ է իրականացնում Շիրակի երկրագիտական թանգարանը. պեղող հնագետ՝ պ.գ.թ. Լարիսա Եգանյան։ Հուշարձանը սփռված է մոտ մեկ հա տարածքի վրա։ Հուշարձանը պատկանում է «Կուր-արաքսյան» կոչվող մշակույթին։ Հայտնաբերվել են տարածաշրջանում զուգահեռները չունեցող գայլի զոհաբերություններ և թաղումներ։
Գյուղի տարածքում կան սառնորակ աղբյուրներ, որոնցից մեկը հայտնի որպես Թթու ջուր[փա՞ստ]։
|