Մեհդի Ախավան-Սալես (պարս.՝ مهدی اخوان ثالث, 1928[1], Մաշհադ, Իրան - օգոստոսի 26, 1990(1990-08-26)[2], Թեհրան, Իրան), պարսիկ բանաստեղծ։
Ծնվել է Իրանի Մաշհադ քաղաքում։ Նրան մեծ հռչակ բերեցին` 1951 թվականին հրատարակած «Արղանուն», «Ձմեռ» բանաստեղծությունների ժողովածունները։ Այնուհետ մեկը մյուսի ետևից լույս տեսան նրա «Շահնամեի ավարտը», «Որս», «Աշունը բանտում», «Լավագույն հույսը» և այլ ժողովածուներ, որոնք նրա տեղը ընդմիշտ ամրագրեցին Իրանական ժամանակակից պոեզիայում։ Վախճանվել է Թեհրանում[3]։
- Ձմեռ; Քաթիբե; Իմ այգին։ Ոսկե գմբեթ (ժամանակակից իրանական պոեզիա), Ե., Հայաստան, 2004, էջ 86-91։ Պարսկերենից թարգմ.՝ Էդուարդ Հախվերդյան։