Մեյբլ Ստրիքլենդ

Մեյբլ Ստրիքլենդ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 8, 1899(1899-01-08)[1]
ԾննդավայրLija, Eastern Region (Lvant), Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էնոյեմբերի 29, 1988(1988-11-29)[2][3] (89 տարեկան)
Մահվան վայրՄդինա, Western Region (Punent), Մալթա
ԳերեզմանSt. Paul's Cathedral
Քաղաքացիություն Մալթա
Մասնագիտությունլրագրող, քաղաքական գործիչ և գրող
Ծնողներհայր՝ Gerald Strickland, 1st Baron Strickland?[1], մայր՝ Lady Edeline Sackville?[1]
Զբաղեցրած պաշտոններMember of the House of Representatives of Malta?
ԿուսակցությունProgressive Constitutional Party?
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա
 Mabel Strickland Վիքիպահեստում

Մեյբլ Ստրիքլենդ (մալթ.՝ Mabel Edeline Strickland, հունվարի 8, 1899(1899-01-08)[1], Lija, Eastern Region (Lvant), Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - նոյեմբերի 29, 1988(1988-11-29)[2][3], Մդինա, Western Region (Punent), Մալթա), անգլո-մալթացի լրագրող, թերթի սեփականատեր և քաղաքական գործիչ։

Ընտանիք և անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրիքլենդը սըր Ջերալդ Ստրիքլենդի (հետագայում Մալթայի 4-րդ վարչապետ) և լեդի Էդելին Սակվիլի դուստրն էր[4]։ Նրա մայրը ավագ դուստրն էր Ռեջինալդ Սակվիլի, որը Քենթ կոմսության Դե Լա Վարայի 7-րդ կոմսն էր Քնոլից[5]։ Մեյբլն այդպես էլ չի ամուսնացել` իր ունեցվածքի մեծ մասը թողնելով իր միակ ժառանգորդ Ռոբերտ Հորնիոլդ-Ստրիքլենդին[6]։

Մեյբլ Ստրիքլենդն իր կյանքի մեծ մասն ապրել է Լիջայի Պարիզիո վիլլայում։ Մինչ այդ նա ապրում էր իր ընտանեկան տանը` Վիլլա Բոլոնիայում` Ատարդում (Մալթա)` իր հոր` լորդ Սթրիքլենդի տանը։

Սթրիքլենդը Մալթայում թերթ է հիմնել իր հոր և խորթ մոր` լեդի Սթրիքլենդի հետ (Մարգարետը` Էդվարդ Հալթոնի դուստրը)։ 1935 թվականին նա դարձել Է «Թայմս օֆ Մալթա»-ի և «Իլ Բերկա»-ի խմբագիրը, իսկ հոր մահից հետո` 1940 թվականին, զբաղեցրել է թերթերի կառավարչի պաշտոնը։ Չնայած այն բանին, որ մի քանի անգամ կորուստներ է կրել, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մալթայի պաշարման ընթացքում թերթը ոչ մի համար չի բաց թողել։ Մեյբլը 1950-ական թվականներին ձևավորել և ղեկավարել է առաջադիմական Սահմանադրագիտական կուսակցությունը և եղել է 1950 - ական թվականների գլխավոր քաղաքական առաջնորդներից մեկը` մասնակցելով 1956-1957 թվականների ինտեգրացիոն բանակցություններին, ինչպես նաև դեմ լինելով անկախությանը 1964 թվականին։ 1962 թվականին ընտրվել է Մալթայի խորհրդարանի պատգամավոր։ Նա միշտ կրքոտ պայքարել է ազատ և անկախ մամուլի համար ու պահպանել է Մալթայի կապերը Մեծ Բրիտանիայի և համագործակցության հետ։ Թոշակի անցնելով` նա իր ընտանիքի անունից հիմնադրել է Ստրիքլենդի հիմնադրամը։

Մեյբլ Սթրիքլենդը մահացել է 1988 թվականի նոյեմբերի 29-ին և թաղված է Ստրիքլենդ ընտանեկան դամբարանում` Սուրբ Պողոսի տաճարում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 Find A Grave — 1996.
  4. «Անձնական էջ 47079». Thepeerage.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 5-ին.
  5. Պեպեր, Ջոն (1996). «Մեյբլ Ստրիքլենդի` Մալթայի չթագադրված թագուհու կյանքը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
  6. Հորնիոլդ-Ստրիքլենդ, Ռոբերտ (2012 թ․ նոյեմբերի 26). «Անձնական հիշողություն իմ մորաքրոջ մասին». Times of Malta. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին. «Նա հատկապես հպարտանում էր Ստրիքլենդում իր ժառանգությամբ և 1975 թվականին որոշեց ճշտել ժառանգության իր իրավունքը` ընտրելով ինձ` որպես իր ժառանգորդի։ 1940 թվականից ի վեր` իր հոր մահից հետո, սա առաջին անգամն էր, երբ նա իր կտակը գրեց։»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյբլ Ստրիքլենդ» հոդվածին։