Մերի Մաքլեոդ Բեթյուն

Մերի Մաքլեոդ Բեթյուն
անգլ.՝ Mary McLeod Bethune
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 10, 1875(1875-07-10)[1][2][3]
ԾննդավայրMayesville, Սամտեր շրջան, Հարավային Կարոլինա, ԱՄՆ
Մահացել էմայիսի 18, 1955(1955-05-18)[1][2][3] (79 տարեկան)
Մահվան վայրԴեյտոնա Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
ԿրթությունBarber–Scotia College? (1894)[4], Moody Bible Institute? (1895)[4] և Johnson C. Smith University?
Մասնագիտությունուսուցչուհի, լրագրող, քաղաքական գործիչ, գրող, իրավապաշտպան և սուֆրաժիստ
Զբաղեցրած պաշտոններընկերության նախագահ և նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունNational Association of Colored Women's Clubs?, National Council of Negro Women?[8], Black Cabinet?[6][9], Council on African Affairs?[10], Florida State Teachers Association?[11] և National Association of Teachers in Colored Schools?[12]
 Mary McLeod Bethune Վիքիպահեստում

Մերի Ջեյն Մաքլեոդ Բեթյուն (անգլ.՝ Mary Jane McLeod Bethune; հուլիսի 10, 1875(1875-07-10)[1][2][3], Mayesville, Սամտեր շրջան, Հարավային Կարոլինա, ԱՄՆ - մայիսի 18, 1955(1955-05-18)[1][2][3], Դեյտոնա Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի ուսուցչուհի, հասարակական գործիչ, ԱՄՆ-ի աֆրոամերիկացիների իրավունքների համար շարժման պայքարի ակտիվիստուհի, մարդասեր և բարեգործ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Մաքլեոդը ծնվել է 1875 թվականին՝ Հարավային Կարոլինայում։ Նա նախկին ստրուկներ Սեմ և Պետս Մակլեոդների ընտանիքում 17 երեխաներից 15-րդն էր[13][14][15]։ Մանկուց Մերին օգնել է ծնողներին աշխատանքում[16]։ 1895 թվականին ավարտել է քոլեջը։ Հետագայում Մաքլեոդը երազում էր միսիոներ դառնալ, սակայն ոչ մի եկեղեցի չցանկացավ հովանավորել նրան[16]։ 1898 թվականին Մերին ամուսնացավ Ալբերտուս Լ. Բեթյունի հետ։ Նա աշխատել է հարավային փոքր դպրոցներում որպես ուսուցիչ[13]։

1904 թվականին Բեթյունի հետ ամուսնությունը լուծարվեց, և նա որդու հետ տեղափոխվեց Ֆլորիդա։ Նա Ֆլորիդա նահանգի Դեյթոնա-Բիչ քաղաքում բացել է իր սեփական դպրոցը և ինստիտուտը նեգրերի աղջիկների համար[13]։ 1929 թվականից դպրոցը միավորվել է տղամարդկանց քոլեջի հետ և դարձել սևամորթների համար համալսարան Բեթյուն-Քուքմենի համալսարան[en][13]: Բեթյունը համալսարանի տնօրենն էր մինչև 1942 թվականը, իսկ հետո կրկին տնօրեն է եղել 1946-1947 թվականներին։ Նրա ղեկավարությամբ հաստատությունը ստացել է լիակատար հավատարմագրում և մարդկանց թիվը հասել է մինչև 1000-ի[13]։

Բեթյունը աֆրոամերիկացիների իրավունքների համար շարժման ակտիվիստ էր և սեռերի իրավահավասարության կողմնակից։ 1935 թվականին նա ընտրվել է Սևամորթ կանանց ազգային խորհրդի[en] նախագահ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1949 թվականը[16]։ Բեթյունի հասարակական աշխատանքը նկատելի է դարձել պետական մակարդակում։ 1936 թվականին նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը նրան նեգրերի հարցերով խորհրդատու է ընտրել։ 1940 թվականից մինչ կյանքի վերջը նա «Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիա»-ի (NAACP) փոխնախագահն էր[13][16]։ Բեթյունը նաև հոդվածներ է գրել առաջատար «Չիկագո Դեֆենդեր» և «Փիթսբուրգ Քուրիեր» նեգրական թերթերի համար[16]։

Բեթյունը մահացել է 1955 թվականին սրտամկանի ինֆարկտից։ 1974 թվականին նրա պատվին հուշարձան է կանգնեցվել Վաշինգտոնում։ 1985 թվականին նրա հիշատակին  ԱՄՆ-ում լույս է տեսել փոստային նամականիշ[16]։

Բեթյունն իր գործունեության համար արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 The Journal of Negro History — 1916. — ISSN 0022-2992; 2325-6842
  5. https://www.britannica.com/topic/Spingarn-Medal
  6. 6,0 6,1 https://www.womenofthehall.org/inductee/mary-mcleod-bethune/
  7. http://flwomenshalloffame.org/bio/mary-mcleod-bethune/
  8. https://www.nps.gov/mamc/learn/historyculture/the-council-house.htm
  9. BlackPast.org — 2004.
  10. Pan-Africanism Data Project
  11. https://curiosity.lib.harvard.edu/black-teacher-archive/feature/florida
  12. https://curiosity.lib.harvard.edu/black-teacher-archive/feature/national
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 Մարի Մաքլեոդ Բեթյուն(անգլ.) // Բրիտանական Հանրագիտարան.
  14. «Bethune Cookman College Founder's Biography». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Retrieved on January 11, 2008.
  15. Landfall, Dolores and Sims, J. (Summer, 1976). «Mary McLeod Bethune: The Educator; Also Including a Selected Annotated Bibliography», Journal of Negro Education. 45 (3) pp. 342—359.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 «Մերի Մաքլեոդ Բեթյուն». Կանանց պատմության ազգային թանգարաններ (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  17. «Mary McLeod Bethune». Արխիվացված է օրիգինալից 2002-08-10-ին. Վերցված է 2020-09-22-ին. National Women's Hall of Fame. Retrieved on January 11, 2008.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Մաքլեոդ Բեթյուն» հոդվածին։