Մերի Քեյ | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | բազմամակարդակ մարկետինգային ընկերություն |
Հիմնադրված է | 1963 |
Հիմնադիր | Մերի Քեյ Էշ |
Վայր | Դալաս |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | կոսմետիկ արդյունաբերություն |
Կայք | marykay.am |
Մասնակից է | Direct Selling Association, Direktesalgsforbundet?, Direct Selling Sweden?, Seldia?, Առանց միջնորդի (ուղիղ) վաճառքի միություն, Polskie Stowarzyszenie Sprzedazy Bezposredniej? և Direct Selling Association? |
![]() |
Մերի Քեյ (Մերի Քեյ Էշի անունով), ընկերությունը զբաղվում է կոսմետիկայի, անձնական հիգիենայի պարագաների, մաշկի խնամքի, կանանց և տղամարդկանց համար օծանելիքի արտադրությամբ և վաճառքով։ 2011 թվականին անմիջական վաճառքի ոլորտում Մերի Քեյը եղել է վեցերորդը խոշոր ընկերությունների մեջ։ Մաքուր եկամուտը կազմում էր 2,9 մլրդ ԱՄՆ դոլար[1]։
Մերի Քեյի գլխավոր գրասեյակը գտնվում է ամերիկյան Addison քաղաքում, Տեխաս, Դալասայից ոչ հեռու։ Ընկերությունը հիմնադրել է Մերի Քեյ Էշը, 1963 թվականին։ Տնօրենների խորհրդի ներկայացուցիչ է հանդիսանում նրա որդին՝ Ռիչարդ Ռոջերսը (Richard Rogers), իսկ նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն է հանդիսանում Դեվիդ Հոլը (David Holl) (2006 թվականից)[2][3]։
Mary Kay-ը դարձել է առաջին ընկերությունը, որը կանանց սովորեցնում է ինչպես խնամել մաշկը։ Մինչ այդ ընկերությունները միայն վաճառում էին կարմրաներկ, շրթներկ կամ աչքերի նոր ստվերաներկեր։ Վաճառքը իրականացվում է խորհրդատուների միջոցով՝ «Գեղեցկության գծով անկախ խորհրդատուներ»։ Խորհրդատու դառնալու համար պետք է ձեռք բերել ստարտային հավաքածուն, որի մեջ մտնում է ընկերության արտադրանքը առաջին վարպետության դասերի համար և ուսուցանող նյութեր, նաև անցնել անվճար ուսուցման կարճ կուրս վաճառման գծով և մաշկի խնամքի ծրագրով (ավելի խորացված թրենինգ կարելի է անցնել ընկերության հետ համագործակցության ընթացքում)։
Ընկերության համար ծայրաստիճան կարևոր է հաճախորդներին սովորեցնել մաշկ խնամել։ Դրա համար պատրաստված խորհդատուներն անց են կացնում համապատասխան վարպետության դասեր, որտեղ չդիպչելով հաճախորդի մաշկին բացատրում են ինչպես խնամել և առաջարկում են ինքնուրույն փորձել քսել նյութերը առաջարկված սխեմայով։ Ընկերության կարգախոս՝ «Փորձիր մինչև գնելը», դրա համար վարպետության դասերին հաճախորդները կարող են ոչ միայն ճիշտ օգտագործել խնամքի միջոցները, այլև փորձել նորույթները, եթե նրանք դարձել են խորհրդատուների մշտական հաճախորդները։ Վարպետության դասերը հաճախ անց են կացվում փոքր մասշտաբներով, որտեղ ըստ սովորության հավաքվում է 6 հյուր։ Սակայն խորհրդատուները կարող են անցկացնել մեծ երեկույթներ, որպեսզի ցուցադրեն օրինակ բուրմունքների նորույթներ իրենց մշտական հաճախորդների համար և ներգրավեն նոր հաճախորդներ։
Վարպետության դասից կամ երեկույթից հետո խորհրդատուն կարող է հաճախորդից ընդունել պատվեր և պայմանավորվել երբ և որտեղ հաճախորդին հարմար կլինի ստանալ պատվերը։ Վճարման միջոցը նույնպես քննարկվում է յուրաքանչյուր հաճախորդի հետ։
Mary Kay-ը հատուկ սահմանափակում է արտադրանքի տեսականին։ Դա արված է նրա համար, որպեսզի խորհրդատուները լավ տիրապետեն տվյալ ապրանքին և հեշտ մտապահեն նորույթները։ Նաև որպեսզի խորհրդատուները ցանկության դեպքում կարողանան պահել ապրանքի մինի-պաշարը և ապահովեն պատվիրած ապրանքի արագ փոխադրումը։ Ի տարբերություն շատ ընկերությունների Mary Kay-ը չի սահմանափակում վաճառքը։
Mary Kay-ը դարձել է նյույորքյան ֆոնդային բորսայում առաջին կազմակերպությունը, որի գլխում կանգնած էր կին[4]։ Բացի դրանից Ռիչարդը կազմակերպության ամենաերիտասարդ նախագահն էր, ներկայացված Նյու Յորքի բորսային առևտրին[5]։
1995 թվականին Մերի Քեյ Էշը առողջական խնդիրների պատճառով թողում է իր պաշտոնը։
2013 թվականին կազմակերպությունը տոնեց իր 50-ամյակը և նրա համբավը ամբողջ աշխարհով մեկ դեռ աճում է
2005 թվականին համաշխարհային եկամուտը գերազանցել է 2,2 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 2010 թվականին 2,5 մլրդ դոլար։
Տարեթիվ | Ընդհանուր եկամուտ, ԱՄՆ դոլար | Խորհրդատուներ | Առաջնորդներ | Ազգային առաջնորդներ | Եկամտի ծավալ, ԱՄՆ դոլար / խորհրդատուների քանակ |
---|---|---|---|---|---|
1963 | 198 154 | 318 | 0 | 0 | 623 |
1983 | 300 000 000 | 195 000 | … | … | 1538 |
1989 | 400 000 000 | 200 000 | … | … | 2000 |
1991 | 511 000 000 | 220 000 | … | … | 2322 |
1992 | 500 000 000 | 250 000 | … | … | 2000 |
1993 | 735 000 000 | 325 000 | … | … | 2261 |
1994 | 850 000 000[6] | … | … | … | … |
1995 | 950 000 000[6] | … | … | … | … |
1995, Ռուսաստան | 25 000 000[7] | … | … | … | … |
1996 | 1 000 000 000[6] | … | … | … | … |
1997, Չինաստան | 12 000 000[8] | 15 000 | … | … | 800 |
1998, Չինաստան | $7,200,000[8] | … | … | … | … |
2001 | 1 400 000 000 | 800 000 | … | … | 1750 |
2001, ԱՄՆ | Տվյալներ չկան | 500 000 | … | … | … |
2001, Մեքսիկա | 20 000 000[9] | … | … | … | … |
2002 | 1 600 000 000 | 850 000 | 19 000[10] | Ավելի քան 300[10] | 1882 |
2002, ԱՄՆ | … | … | 13 000[10] | … | … |
2002, Չինաստան | 120 000 000[8] | 120 000[8] | … | … | 100 |
2003 | 1 800 000 000 | 1 100 000 | 18 500[11] | Ավելի քան 100[11] | 1636 |
2004 | 1 960 000 000 | 1 300 000[12] | 27 000 | 410[12] | 1507 |
2004, ԱՄՆ | … | … | … | 210[12] | … |
2004, Կանադա | 125 000 000[13] | 29 357[14] | 661[14] | 16[14] | 4257 |
2004, Մեծ Բրիտանիա | 7 700 000[15] | 3500[11] | Ավելի քան 70[11] | 0[11] | 2200 |
2005 | 2 200 000 000 | 1 600 000 | 31 000 | 500 | 1375 |
2005, Չինաստան | 300 000 000[16] | 400 000[16] | … | … | 750 |
2005, ԱՄՆ | 1 300 000 000[16] | 715 000[16] | … | … | 1818 |
2005, Կանադա | … | 32 820[17] | 673[17] | 17[17] | … |
2005, Արգենտինա | … | 20 000[18] | 500[18] | 8[18] | … |
2005, Մեքսիկա | … | 175 000[19] | … | … | … |
2005, Մեծ Բրիտանիա | … | 5000[20] | 140[20] | 2[20] | … |
2006 | 2 250 000 000 | 1 700 000+ | … | Մոտ 500[21] | 1323 |
2006, Կանադա | 62 000 000 կանադական դոլար[22] | 34 272[17] | 724[17] | 18[17] | 1809 կանադական դոլար/մարդ |
2006, ԱՄՆ | … | … | 14 000+[21] | … | … |
2006, Մեծ Բրիտանիա | … | 5000[20] | 140[20] | 2[20] | … |
2007 | 2 400 000 000[23][23] | 1 700 000[23] | … | … | 1411 |
2007, Կանադա | … | 31891[24] | 659[17] | 25[17] | … |
2007, ԱՄՆ | … | 700 000 | 14 000[25] | 215[23] | … |
2008 | 2 600 000 000 | 1 800 000 | 34 000 | 500 | 1444 |
2008, Կանադա | … | 30 679[26] | 608[26] | 24[26] | … |
2008, ԱՄՆ | … | 600 000[27] | 13 000[27] | … | … |
2009 | 2 500 000 000[28] | 2 000 000[28] | 37 000[28] | 600[28] | 1250 |
2009, Չինաստան | 600 000 000[29] | 200 000[29] | … | … | 3000 |
2010 | 2 500 000 000[2] | 2 000 000[2] | … | 600[2] | 1250 |
2010, Ավստրալիա | 25 000 000 ավստրալիական դոլար[30] | 10 000 | … | … | 2500 ավստրալիական դոլար/մարդ |
2010, Կանադա | … | 29573[31] | … | 24[31] | … |
2012 | 3 000 000 000[4] | … | 39 000[4] | 600[4] | … |
2012, Ռուսաստան | … | … | 3500[4] | … | … |
Ծանոթագրություններ.
Հիմնական արտադրական գործարանը գտնվում է Դալլասում, Տեխաս, ԱՄՆ։ Երկրորդ գործարանը՝ Հանչժոու, Չինաստան արտադրում և փաթեթավորում է արտադրանք չինական շուկայի համար։ Երրորդ գործարանը բացվել է 1997 թվականին Շվեյցարիայի Լա Շո-դե-Ֆոն քաղաքում, եվրոպական շուկայի համար։ Շվեյցարական գործարանը փակված էր 2003 թվականին։
1968 թվականին Մերի Քեյ Էշը գնեց իր առաջին վարդագույն Կադիլակը, միջնորդով վերաներկված լեռնագույն դափնի վարդագույն երանգի (Mountain Laurel Blush)[32]: Այդ գովազդային քայլը այնքան հաջող էր, որ Մերի Քեյը Էշը 1969 թվականին որոշեց վարդագույն Կադիլակներով պարգևատրել իր 5 լավագույն խորհրդատուներին։ Վարդագույնը եղել է ակնհայտ ընտրություն, համապտասխանող ընկերության աչքերի և շուրթերի արտադրանքի ներկապնակին։ 2 տարին մեկ բիզնես խմբի Լիդերը կամ ազգային առաջնորդը կարող է մասնակցել մոտիվացիոն ծրագրին և հատուկ պայմաններին համաձայն ստանալ նոր Կադիլակ (ԱՄՆ-ի համար)։ Վարդագույնի երանգը փոխվում էր տարիիների հետ։ 1998 թվականին այն փոխվեց «սադափե վարդագույնի»։ 35-ամյակի պատվին ԱՄՆ-ում առաջարկվում էր սպիտակ գույնի GMC Jimmy սպորտային ավտոմեքենա, հատուկ թողարկում Mary Kay կազմակերպության համար։ 2007 թվականի դրությամբ Բիզնես խմբի Լիդերները առաջվա նման կարող էին վաստակել իրենց ցանկալի վարդագույն Կադիլակը։
2005 թվականին կազմակերպության ավտոպարկը ուներ GM (USA)-ի արտադրության 9870 ավտոմեքենա։
Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Իսպանիայում, Ռուսաստանում և Ուկրաինայում ներկայացված են վարդագույն Ford, Hyundai և Mercedes-Benz ավտոմեքենաներ։ Արգենտինայում կարելի է վաստակել վարդագույն Ford, իսկ Թայվանում՝ վարդագույն Toyota[33]: Չինաստանում՝ վարդագույն Volkswagen Santana, հյուսիսային երկրներում՝ վարդագույն Volvo V50[34]:
Ավտոմեքնա ստանալու համար կոնկրետ պահանջները կախված են երկրից և ցանկալի մոդելից։ Եթե պահանջները կատարված չեն, ապա վարորդը պետք է այդ ամսում վճարի ավտոմեքենայի լիզինգի մի մասը։ Պահանջները կատարոլու դեպքում վարորդը վճարում է ապահովագրավարձի 85 %-ը, ամենամսյա լիզինգը պահվում է նրա կոմիսիոն վարձատրումից[35]։
Այս ծրագիրը մտցնելու պահից արդեն 100 000 անկախ խորհրդատուները կատարել են պահանջները, որպեսզի ստանան հնարավորություն վարել այսպիսի ավտոմեքենա[3]։ GM գնահատականներով այս կազմակերպությունը ընդհանուր առմամբ Mary Kay-ի համար պատրաստել է 100 000 վարդագույն Կադիլակ[32]։
2012 թվականին կազմակերպության տարբեր բաժիններում հասանելի էին հետևյալ մակնիշները. Chevrolet Malibu, Chevrolet Equinox, Toyota Camry и Cadillac CTS, SRX & Escalade Hybrid, ինչպես նաև վաճառողների մոտիվացիայի բարձրացման համար ներկայացված է սև գույնի Ford Mustang[36]:
2002 թվականի Մերի Քեյի պայքարը ֆիլմը։