Մեքս | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, խանութների ցանց, անշարժ գույքով ընկերություն, ապրանքային նշան և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1986 |
Հիմնադիր | Rattan Chadha? |
Վայր | Drunen, Հեուսդեն, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ |
Երկիր | Նիդերլանդներ |
Արդյունաբերություն | կարի արդյունաբերություն |
Մայր ընկերություն | Kate Spade & Company? |
Կայք | mexx.com և mexx.com/ru(ռուս.) |
Mexx Վիքիպահեստում |
Մեքս (անգլ.՝ Mexx), նորաձևության միջազգային ընկերություն, որը մոդելավորում է հագուստներ տղամարդկանց, կանանց և երեխաների համար։
1970-ական թվականներին մոդելավորող Ռաթան Չադհան իր գործընկերներ Սեն Շարմայի, Էդու Էդվենիի, Սուվիր Էրորայի Ռոնի Լոմենսի, Հորատո Հոյի ր Էրուն Մեհթայի հետ միասին սկսում են արտադրել հատուկ մոդելավորված և պիտակավորված հագուստեղեն և տրամադրել դրանք Նիդերլանդների մեծածախ վաճառասրահներին։ Ընկերությունը վերափոխելով՝ նրանք ստեղծում են հագուստի երկու հայտնի ապրանքանիշ՝ «Մուսթաշ» տղամարդկանից, իսկ «Էմանուել» կանանց համար։ 1968 թ․ երկու ապրանքանիշները միավորվում են․ M (Մուսթաշ) + E (Էմանուել) + XX (հապավումը «համբույր համբույր») ստեղծելով MEXX[1]։ Ժամանակի ընթացքում Մեքսը դարձել է միջազգային ապրանքանիշ՝ 55 երկրներում ունենալով շուրջ 800 վաճառասրահ և ավելի քան 10.000 վաճառքի կետ։ Այն ընդարձակվել է շատ արագ և ներկայում միջազգայնորեն ճանաչված ընկերություն է, որը աշխարհում ունի շուրջ 6.000 աշխատակից[1]։ 2001 թվականին Մեքսը գնվել է ամերիկացի մոդելավորող Լիզ Քլեյբորնի կողմից 264 միլիոն դոլարով և վաստակել 275 միլիոն դոլար[2]։ Այսպիսով, երկար տարիներ այն պատկանել է Լիզ Քլեյբորնին[3], բայց 2011 թվականին Լիզ Քլեյբորնը սնանկության պատճառով Մեքսը վաճառել է The Gores Group մասնավոր ընկերությանը, սակայն Մեքսը կարողացավ պահպանել հետաքրքրությունը վաճառասրահներում[4]։
2012 թվականին Մեքսը հայտարարեց 86 միլիոն եվրո, իսկ 2013 թվականին՝ 82 միլիոն եվրո կորցնելու մասին[5]։ 2014թ․ դեկտեմբերի 4-ին Ամստերդամի տարածաշրջանային դատարանը Մեքսի երեք ընկերությունների սնանկ ճանաչեց[6]։ 2014 թվականի դեկտեմբերի 5-ին նիդերլանդացի դատավոր Ֆրիթս Քեմփը հայտարարեց, որ Մեքսի 315 վաճառասրահները, որոնք տեղակայված են Կանադայում, սնանկ են։
2015 թվականի հունվարի 29-ին թուրքական Eroglu Holding-ը ձեռք բերեց Մեքս նորաձևության ապրանքանիշը և պլանավորեց բացել մեծ թվով վաճառակետեր ամբողջ Եվրոպայում։ 2015 թվականի փետրվարին Մեքսը վերաբացեց իր խանութները։
Տղամարդկանց, կանանց և երեխաների համար նախատեսված նորաձև իրերից բացի Մեքսն արտադրում է կոշիկից մինչև աքսեսուարներ, նաև պայուսակներ, շարֆեր, գորգեր և անկողնային պարագաներ։
Ընկերության հավաքածուները և աքսեսուարները վաճառվում են շուրջ 300 մանրածախ, հայտնի մասնաճյուղերի, մասնագիտացված և այլ վաճառակետերում։
Ամերիկա |
Ասիա
|
Եվրոպա |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեքս (ապրանքանիշ)» հոդվածին։ |
|