Միլթ Քալ անգլ.՝ Milton Erwin Kahl | |
---|---|
Ի ծնե | անգլ.՝ Milton Erwin Kahl[1] |
Ծնվել է | մարտի 22, 1909[1][2] |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Վախճանվել է | ապրիլի 19, 1987[1][2] (78 տարեկան) |
Մահվան վայր | Mill Valley, Մարին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ, կերպարների անիմացիա, character designer և մուլտիպլիկատոր |
Թեմաներ | մուլտիպլիկացիա |
Ուսուցիչ | Հիմիլտոն Լասկի[3] |
Պարգևներ |
Միլթոն Էրվին Քալ (անգլ.՝ Milton Erwin Kahl, մարտի 22, 1909[1][2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] - ապրիլի 19, 1987[1][2], Mill Valley, Մարին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի անիմատոր, որն աշխատել է Դիսնեյի ստուդիայում, Դիսնեյի ինը ծերուկներից մեկը։
Միլթոն Քալը ծնվել է 1909 թվականի մարտի 22-ին Սան Ֆրանցիսկոյում, որտեղ սովորել է սովորական դպրոցում։ Ավագ դպրոցը թողել է, որպեսզի կատարի իր վաղեմի երազանքը՝ դառնալ ամսագրի նկարազարդող կամ ծաղրանկարիչ։
Զբաղվել է լուսանկարների ռետուշմամբ և մակետների սոսնձմամբ ներկայումս գոյություն չունեցող «Oakland Post-Enquirer»-ում, իսկ հետո՝ «San Francisco Bulletin»-ում։ Դրանից հետո բացել է իր սեփական արվեստանոցը, սակայն Մեծ ճգնաժամի պատճառով ստիպված է եղել փակել այն։
Մի անգամ տեղական կինոթատրոնում Միլթը տեսել է Walt Disney-ի «Երեք խոզուկները» մուլտֆիլմը և հիացել իր տեսածով։ Դիսնեյի ստուդիայում Միլթ Քալին ընդունել են 1934 թվականի հունիսին որպես անիմատորի օգնական։ Նա սկզբում օգնել է կարճամետրաժ մուլտֆիլմերի արտադրության գործերում, ինչպիսիք են՝ «Միկիի կրկեսը» (անգլ.՝ Mickey’s Circus), «Միայնակ ուրվականներ» (անգլ.՝ Lonesome Ghosts) և «Անճոռնի ճուտիկը» (անգլ.՝ The Ugly Duckling)։
Միլթ Քալի գործընկերները նշել են, որ նա ունեցել է նկարելու արտասովոր ունակություններ, թեև չի ավարտել հատուկ ուսումնական հաստատություններ[5]։ Միլթ Քալին վստահել են կերպարների մշակումը։ Օրինակ՝ նա մշակել է Փիթեր Փենի, «Ալիսան հրաշքների աշխարհում» մուլտֆիլմի Ալիսայի, «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմի հերոս արքայազն Ֆիլիպի, Բեմբիի, «Հարավի երգը» մուլտֆիլմի Եղբայր նապաստակի և Եղբայր արջի կերպարները և այլն։
Միլթ Քալն ստուդիայում աշխատել է 40 տարի և թոշակի է անցել 1976 թվականին։ Մահացել է Միլլ Վելլի փոքրիկ քաղաքում 1987 թվականի ապրիլի 19-ին։ 1987 թվականին հետմահու պարգևատրվել է «Դիսնեյի լեգենդներ» մրցանակով։
|