Գյուղ | ||
---|---|---|
Միխայլովկա | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Լոռու | |
Համայնք | Տաշիր (համայնք) | Տաշիր համայնք[1] | |
ԲԾՄ | 1530 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 713[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Միխայելովկա, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։
Գտնվում է Տաշիր քաղաքից մոտ 2 կմ հյուսիս։ Գյուղը գտնվում է Տաշիր գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից 1530 մետր բարձրության վրա։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Միխայելովկայի մշտական բնակչությունը կազմել է 713, առկա բնակչությունը՝ 663 մարդ[2]։ 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի գրեթե բացառապես ռուսներ[3], հետագայում՝ հայեր, ռուսներ և, մինչև 1989 թ., ադրեջանցիներ[4]։ Ռուս բնակիչների նախնիները գաղթել են Ռուսաստանի Վորոնեժի և Սարատովի նահանգներից։
Միխայելովկայի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 391 | 908 | 947 | 770 | 989 | 530 | 840 | 713[2] |
Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։