Միհրան Հակոբյան (քանդակագործ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միհրան Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միհրան Հակոբյան
Ծնվել էփետրվարի 18, 1984(1984-02-18)[1] (40 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Արցախ
ԿրթությունՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (2006) և Կոլեգիում Պոլոնիկում (2013)
Ստեղծագործություն(ներ)Վիքիպեդիայի հուշարձան
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ և կինոռեժիսոր
Ծնողներհայր՝ Արմեն Հակոբյան
Կայքmihranhakobyan.com
 Mihran Hakobyan Վիքիպահեստում

Միհրան Արմենի Հակոբյան (փետրվարի 18, 1984(1984-02-18)[1], Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։

Քանդակագործ Արմեն Հակոբյանի[2] (1941-1990) որդին է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2006 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի բաժնում, 2010-2013 թվականներին՝ Լեհաստանի Կոլլեգիում Պոլոնիկում համալսարանի բանասիրության ֆակուլտետում[3]։ 2001 թվականից Արցախի նկարիչների միության անդամ է։

2011 թվականին մասնակցել է Շուշի քաղաքում կազմակերպված միջազգային սիմպոզիումին։

Վիքիպեդիայի հուշարձանը

Լեհաստանի Սլուբիցե քաղաքում 2014 թվականի հոկտեմբերի 22-ին բացվել է նրա ստեղծած Վիքիպեդիայի հուշարձանը, որը Վիքիպեդիա ազատ հանրագիտարանին նվիրված առաջին հուշարձանն է աշխարհում[4]։

Միհրան Հակոբյանն ստեղծում է պլաստիլինե մուլտֆիլմեր, կադր առ կադր նկարված անիմացիոն ֆիլմեր։ Հեղինակ է «Հովանոց»[5] (2012), «Ճանապարհ»[6] (2013), «Թիթեռ»[7] (2013) անիմացիաների։ «Հովանոցը» ստեղծվել է Լեոնիդ Ենգիբարյանի նովելների հիման վրա և 2013 թվականին Մոսկվայում Short Film Fund-ում արժանացել է հանդիսատեսի մրցանակի։

2016 թվականի օգոստոսի 10-ից օգոստոսի 30-ը Հակոբյանը մասնակցել է Շուշի քաղաքում տեղի ունեցող «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության IV միջազգային սիմպոզիումին և ստեղծել մարմարե երկու քանդակ՝ «Անհաղթը» (180x110x90 սմ) և «Դիմաքանդակ» (54x70x20):

Մեջբերումներ Միհրան Հակոբյանից

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արվեստի մեջ ինձ հետաքրքրում է այն, որ ես ամբողջովին ազատ եմ։ Իսկ գոյություն ունեցող սահմանները միշտ պայմանական են և հատելի։ Ստեղծագործության համար թեմաների փնտրտուքով հատուկ չեմ զբաղվում՝ թեմաները ամենուր են և նույնիսկ ցանկության դեպքում դրանք հնարավոր չէ շրջանցել։ Այն ամենն, ինչ ինձ հետաքրքրում է կյանքում, հետո դառնում է նաև ստեղծագործելու թեմա։
Չեմ սիրում կրկնություններ։ Այն գործերը, որոնց կցված է հեղինակի կողմից գրված բացատրությունը և առանց որի ստեղծագործությունը կորցնում է որևէ իմաստ, ինձ նույնպես դուր չեն գալիս։
Երազում եմ ստեղծել արվեստի այնպիսի գործեր, որոնք կփոխեին մեր իրականությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.cp.edu.pl/en/public_relations/startsite_news/spalte_4_oben/wikipedia/pomnik-wikipedii/mihran-hakobyan/index.html
  2. «Արցախում նշել են 1990 թվականի հունվարի 2-ին զոհված քանդակագործ Արմեն Հակոբյանի 70-ամյակը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. Կոլլեգիում Պոլոնիկում, Միհրան Հակոբյան
  4. «Վիքիպեդիա»-ի հուշարձան է կանգնեցվելու. քանդակագործը Միհրան Հակոբյանն է
  5. «Անձրևանոց», Միհրան Հակոբյան
  6. «Ճանապարհ», Միհրան Հակոբյան
  7. «Թիթեռ», Միհրան Հակոբյան

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]