Միմոզա Ահմետի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1963[1] (61 տարեկան) |
Ծննդավայր | Կրույե, Krujë District, Դուրրես, Ալբանիա[2] |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, քաղաքական գործիչ և գրող |
Քաղաքացիություն | Ալբանիա |
Կրթություն | Տիրանայի համալսարան |
Կուսակցություն | Ալբանիայի ժողովրդավարական կուսակցություն |
Միմոզա Ահմետի (ալբ․՝ Mimoza Ahmeti, հունիսի 12, 1963[1], Կրույե, Krujë District, Դուրրես, Ալբանիա[2]), ալբանացի բանաստեղծուհի և քաղաքական գործիչ։
Միմոզա Ահմետին ծնվել է Ալբանիայի Կրույե քաղաքում 1963 թվականի հունիսի 12-ին։ Բանաստեղծուհին իր գրվածքները սկսել է հրատարակել 1980-ական թվականների կեսերից։ Սկանդալային ճանաչում է ստացել այն բանից հետո, երբ 1994 թվականին լույս է ընծայում «Դելիրիում» բանաստեղծությունների ժողովածուն՝ գրված ազատ և համարձակ ոճով։ Բազմաթիվ նովելների և վեպերի հեղինակ է, որոնք աչքի են ընկնում ֆեմինիզմի տարրերով։
2001 թվականին Միմոզա Ահմետին մասնակցում է Ալբանիայի տեղական ընտրություններում որպես Ալբանիայի ժողովրդավարական կուսակցության անդամ, սակայն պարտություն է կրում։
Բանաստեղծուհին ունի երկու երեխա։ Բուսակեր է։
Միմոզա Ահմետին 1998 թվականին Սան Ռեմոյում կայացած պոեզիայի փառատոնին արժանանում է մրցանակի, որը կազմակերպել էր Իտալիայի հեռուստատեսությունն ու ռադիոն (RAI): Ահմետիի բանաստեղծություններն ու արձակ ստեղծագործությունները ներառվել են Ալբանիայի ժամանակակից գրականության անթոլոգիա։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։