Մինա Կարլսոն-Բրեդբերգ շվեդ.՝ Wilhelmina Carlson-Bredberg | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1857[1][2][3][…] |
Ծննդավայր | Ստոկհոլմ քաղաք, ավագ նահանգապետություն, Շվեդիա[1] |
Վախճանվել է | հունիսի 9, 1943[1][2][3][…] (85 տարեկան) |
Մահվան վայր | Էնգելբրեքտ, Ստոկհոլմ քաղաք, ավագ նահանգապետություն, Շվեդիա[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ուսուցիչ | Կերստին Կարդոն[1] և Ամանդա Սիդվալ[1] |
Հայր | Հենրիկ Վիլհելմ Բրեդբերգ[1][4] |
![]() |
Վիլհելմինա Կարլսոն–Բրեդբերգ (հայտնի է որպես Մինա Կարլսոն-Բրեդբերգ, շվեդ.՝ Mina Carlson-Bredberg, սեպտեմբերի 2, 1857[1][2][3][…], Ստոկհոլմ քաղաք, ավագ նահանգապետություն, Շվեդիա[1] - հունիսի 9, 1943[1][2][3][…], Էնգելբրեքտ, Ստոկհոլմ քաղաք, ավագ նահանգապետություն, Շվեդիա[2]), շվեդ նկարիչ, նկարել է հիմնականում դիմանկարներ, բնապատկերներ և ժանրային տեսարաններ։
Վիլհելմինա Բրեդբերգը ծնվել է 1857 թվականին, Ստոկհոլմում։ Սերել է ապահովված և կրթված ընտանիքից։ Նրա հայրը պետական խորհրդական Հենրիկ Վիլհելմ Բրեդբերգն էր, իսկ քեռին՝ հրապարակախոս և քննադատ Լարս Յուհան Երտան[5]։
Վիլհելմինայի առաջին ուսուցիչներն են եղել շվեդ նկարիչներ Քերստին Կարդոնը և Ամանդա Սիդվալը[6]։ 1877 թվականին նկարիչն ամուսնացել է Վիլհելմ Սվալինի հետ։ Վաղ ամուսնությունը երկար ժամանակ ընդհատեց նրա արվեստով զբաղվելը և ամուսնալուծությունից միայն յոթ տարի անց նա կարողացավ մեկնել Փարիզ և շարունակել ուսումը Ժյուլիանի ակադեմիայում[5]։ Ակադեմիայում նրա ուսուցիչներն էին Ժյուլ Լեֆևրը, Գուստավ Բուլանժեն և Թոնի Ռոբեր-Ֆլյորին[7]։ Հետագայում նա սովորել է նաև Կարոլյուս-Դյուրանի մոտ[5]։ Մինա Բրեդբերգը իր ստեղծագործությունները 1887 և 1890 թվականներին ցուցադրել է սալոնում, իսկ ինքնանկարը խրախուսական արձագանքներ ստացավ 1889 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում։ 1890 թվականին նկարիչը վերադառնում է Ստոկհոլմ և դասավանդում Էլիզաբեթ Քեյզերի արվեստի դպրոցում, որի հետ միասին սովորել էր Ժյուլիանի ակադեմիայում[6]։ Նա մեկնում է նաև Անգլիա, որտեղ ծանոթանում է «Արվեստ և արհեստ» շարժման ներկայացուցիչ Լյուիս Ֆորման Դեյի հետ։ Հավանական է, որ անգլիական գեղանկարչությունը, մասնավորապես Ուիլյամ Թըրների և Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերի աշխատանքը, ազդել են այս շրջանի նրա աշխատանքի վրա[5]։
1895 թվականին Մինա Բրեդբերգը կրկին ամուսնացել է Ջորջ Կարլսոնի հետ։ Այս ամուսնությունը տևել է մինչև վերջինիս մահը՝ 1920 թվական։ Մինա Բրեդբերգը մահացել է 1943 թվականին, Ստոկհոլմում[5]։
Մինա Կարլսոն–Բրեդբերգի աշխատանքները գտնվում են Շվեդիայի ազգային թանգարանում[8], Վալդեմարսուդեում, Գյոտեբորգի գեղարվեստի թանգարանում[9]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինա Կարլսոն-Բրեդբերգ» հոդվածին։ |
|