![]() | |
---|---|
![]() Միքայել Վարդանով, Սերգեյ Փարաջանով (ձախից-աջ) | |
Ծնվել է | Փետրվարի 21, 1937 |
Ծննդավայր | Ռուսաստան, ![]() |
Մահացել է | Դեկտեմբեր 29, 2009 (72 տարեկանում) |
Մահվան վայր | Հոլիվուդ, ![]() |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, օպերատոր-բեմադրիչ, սցենարիստ, ռեժիսոր, կինոօպերատոր և արվեստագետ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 1033410 |
parajanov.com/vartanov/ |
Միքայել Վարդանով (փետրվարի 21, 1937, Ռուսաստան - դեկտեմբերի 31, 2009, Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), վավերագրական կինոյի վարպետ՝ ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ և արվեստագետ։ Ռուսական Կինոակադեմիայի գլխավոր մրցանակի դափնեկիր, Սան Ֆրանցիսկո և Բեվերլի Հիլզ միջազգային փառատոների դափնեկիր։
Ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը 1965 թվականին։ Վարդանովը եղել է Սերգեյ Փարաջանովի մոտիկ ընկերը, և դրա համար հետապնդվել Խորհրդային իշխանությունների կողմից (1969-1991 թթ)։ Այդ պատճառով երկար տարիներ Վարդանովին գիտեին միայն նրա օպերատորական աշխատանքներով Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի նկարահանումների կադրերով «Հայկական հողի գույնը» (1969) ֆիլմում, Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները» (1975) ֆիլմում և Գենադի Մելքոնյանի «Թթենի» ֆիլմում։
Վարդանովի հոդվածները Հայկական արվեստի մասին թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և տպագրվել տարբեր երկրներում (Փարիզյան «Cahiers du Cinema» ամսագրում և այլն)։ Վարդանովի վերջին ստեղծագործությունը Հայաստանում վավերագրական տրիլոգիան էր՝ «Հայկական հողի գույնը» (1969), «Մինաս. Ռեքվիեմ» (1989) և աշխարհահռչակ «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992) էր։
2010 թվականին Հոլիվուդում ստեղծվել է Փարաջանով-Վարդանով ինստիտուտը (անգլ.՝ Parajanov-Vartanov Institute)՝ Սերգեյ Փարաջանովի և Միքայել Վարդանովի ստեղծագործություններն ուսումնասիրելու նպատակով[1][2]։
Տարեթիվ | Հայերեն անվանումը | Oրիգինալ անվանումը | Անգլերեն անվանումը | Տեղեկություն |
---|---|---|---|---|
1968 | Հայկական հողի գույնը | Цвет Армянской Земли | The Color of Armenian Land | Վարդանովի արգելված[3] դեբյուտային ֆիլմը։ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի նկարահանումները։ Մարտիրոս Սարյանի վերջին և Մինաս Ավետիսյանի առաջին պատկերումը կինոյում։ Վավերագրական տրիլոգիա, մաս I |
1971 | Աշնանային հովվերգություն | Осенняя пастораль | Autumn Pastoral | Արգելված. ռեժիսոր Վարդանով, սցենարիստ Փելեշյան |
1972 | Եվ այսպես ամեն օր | И так каждый день | And So Every Day | ռեժիսոր Վարդանով, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյան |
1974 | Քաջարան | Каджаран | Kajaran | Անավարտ՝ Վարդանովին Հայֆիլմ-ից հեռացրեցին (7 ամիս Փարաջանովի բանտարկումից հետո) |
1975 (կինո օպերատոր) | «Տարվա եղանակները» | Bремена Года | Seasons of the Year | ընկերոջ՝ ռեժիսոր Փելեշյանի հրավերքով Վարդանովը նկարահանում է «Տարվա եղանակները» |
1979 (կինո օպերատոր) | Թթենի | Шелковица | The Mulberry Tree | ընկերոջ՝ ռեժիսոր Մելկոնյանի հրավերքով Վարդանովը նկարահանում է «Թթենի» ֆիլմը |
1984 | Արմատներ | Корни | Roots | Առաջին ռեժիսորական աշխատանքը 10 տարիների ընթացքում։ Նախագիծը Հայֆիլմի ռեժիսորների մեծամասնության կողմից համարվում էր անիրագործելի։ |
1987 | Ջնջված դեմքեր ֆիլմ | Ջնջված դեմքեր | Erased Faces | |
1989 | Մինաս. Ռեքվիեմ | Մինաս. Ռեքվիեմ | Minas: A Requiem | Վավերագրական տրիլոգիա, մաս II |
1992 | Փարաջանով։ Վերջին Գարուն | Параджанов. Последяя весна (Исповедь) | Parajanov։ The Last Spring | Վավերագրական տրիլոգիա, մաս III |
|