Մղարթ | ||
Մղարթ | ||
Երկիր | ![]() | |
---|---|---|
Մարզ | Լոռու | |
Գյուղ | Լոռու մարզ և Թումանյանի շրջան | |
ԲԾՄ | 1425 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 429[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+ | |
|
Մղարթ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։
Գտնվում է Վիրահայոց լեռնաշղթայի Շեկաղբյուր լեռան հարավային լանջին, Ալավերդի քաղաքից մոտ 8 կմ հարավ արևմուտք։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի, ծխախոտի մշակմամբ։ Պահպանվել են 13-14 դարերի խաչքարեր։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մղարթի մշտական բնակչությունը կազմել է 429, առկա բնակչությունը՝ 402 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները եկել են Օձուն գյուղից և Վան քաղաքից[3]։
Մղարթի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 295 | 401 | 534 | 863 | 628 | 628 | 459 | 513[5] | 523 | 429[1] |
Մղարթում ու նրա շրջակայքում կան մի քանի խաչքարեր և Ս Հակոբ (կամ՛ Ծըդկավանք) անունը կրող փոքրիկ մատուռ։ Արձանագրությունները փորագրված են խաչքարերի և պատվանդանների վրա։ Հնագույնը թվագրված է 1183 թվականին. իսկ վերջինը՛ 1303 թվականին։ Հյուսիսակողմում պահպանվում են հին բնակավայրի (Հողոցիմ) բավականին ընդարձակ տարածության վրա սփռված մնացորդները' գերեզմանոցով, ուր մի քանի խաչքարի արձանագրություններ հողմահարված են և դժվարընթեռնելի։ Գյուղամիջյան եկեղեցին, զանգակատունը և շրջապատի գերեզմանոցը ունեն XIX դ. արձանագրություններ, անկարևոր՝ պատմական առումով։ Գյուղացիների կողմից կիսավեր եկեղեցին վերանորոգվել է վերջին տարիներին[6]։