Մոհամմադ Հասան Միրզա

Մոհամմադ Հասան Միրզա
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 20, 1899(1899-11-20)
ԾննդավայրԹավրիզ, Իրան
Մահացել էհունվարի 7, 1943(1943-01-07) (43 տարեկան)
Մահվան վայրՄեյդենհեդ, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանՔերբելա
ՔաղաքացիությունԻրան
Ծնողներհայր՝ Մոհամմադ Ալի Շահ Ղաջար, մայր՝ Մալեքեհ Ջահան
ԵրեխաներՀամիդ Միրզա
 Mohammad Hassan Mirza Վիքիպահեստում

Մոհամմադ Հասան Միրզա Ղաջար (պարս.՝ شاهزاده محمدحسن میرزا قاجار, նոյեմբերի 20, 1899(1899-11-20), Թավրիզ, Իրան - հունվարի 7, 1943(1943-01-07), Մեյդենհեդ, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Իրանի վերջին ղաջար շահ Ահմադ Շահ Ղաջարի կրտսեր եղբայրը և Ղաջարների դինաստիայի նախկին թագաժառանգը: Շուտով այն բանից հետո, երբ Ռեզա շահը գահընկեց է արել Ղաջարների դինաստիան և 1925 թվականին նշանակվեց Իրանի շահ, Մոհամմադ Հասանն ու նրա ընտանիքը մշտական աքսորվել են Անգլիա: 1930 թվականին իրեն հռչակել է թագի օրինական ժառանգորդ՝ որպես գահի հավակնորդ։ մահացել է 1943 թվականի հունվարի 7-ին Անգլիայի Մեյդենհեդ քաղաքում և թաղվել Իրաքի Քարբալա քաղաքում:

Լարվածություն Ահմադ Շահ Քաջարի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոհամմադ Հասան Միրզան, Ահմադ Շահ Ղաջարին և Ռեզա Խան Փահլավին։

Նույնիսկ Ռեզա Շահի կողմից իր եղբոր՝ Ահմադ Շահ Քաջարի գահընկեցումից առաջ նա դեռևս անհետևանք գործիչ էր Իրանի քաղաքականության մեջ[1]։ 1921 թվականի մարտի սկզբին Մոհամմադ Հասան Միրզան դիմեց բրիտանական պատվիրակությանը` առաջարկելով փոխարինել իր եղբորը` այդ ժամանակվա Իրանի թագավորին[1]։ Բաղդադում Գերագույն հանձնակատարի գրասենյակը Հերման Նորմանին հեռագրով տեղեկացրել է, որ Զիաեդդին Թաբաթաբային հայտնել է իրենց, որ Մոհամմադ Հասան Միրզան «շատ դժգոհ է շահից և վախենում է բոլշևիկներից Պարսկաստանի անվտանգության համար...»[2], և որ « նա [Մուհամմադ Հասան Միրզան] պատրաստ է նոր կառավարություն ձևավորել, քանի որ շահին անօգուտ է համարում…»[2]։ Մոհամմադ Հասան Միրզայի առաջարկներն անտեսվեցին, բացառությամբ Փերսի Քոքսի, որը Իրանում Բրիտանիայի նախկին կցորդն էր[1]։ Հերման Նորմանը, որը եղել է բրիտանացի դիվանագետն Իրանում, կարծում էր, որ Ահմադ Շահ Քաջարի գահընկեց անելը իր եղբոր կողմից մարտավարական սխալ էր, որը կարող էր մասնատել Պարսկաստանը. «[Ինձ արգելված է] խրախուսել ցանկացած շարժում, որն իր նպատակն է գահընկեց անել Նորին Մեծության: Նաև իմ պարտքն է ամեն ինչ անել Պարսկաստանի միասնությունը պահպանելու համար»[1]։

  • Պարսկական կայսրություն
  • Եգիպտոսի Թագավորություն՝ Մուհամմադ Ալիի շքանշանի Մեծ Կորդոն, (1921 թվական)
  • Մոնակո՝ Սուրբ Չարլզի շքանշանի Մեծ Խաչ, (1915 թվականի հունվարի 14)[3]
  • Արքայազն Սոլթան Հոսեյն Միրզա (1916 թվականի օգոստոսի 25, Թավրիզ - 1986 թվական, Կանադա )
  • Արքայադուստր Շիրին (1938 թվականի մայիսի 28, Թեհրան - 2022 թվականի դեկտեմբերի 28, Նոր Զելանդիա)
  • Արքայազն Սոլթան Համիդ Միրզա (1918 թվականի ապրիլի 23, Թավրիզ - 1988 թվականի մայիսի 5, Լոնդոն)
  • Արքայազն Ռոկն ալ-Դին Միրզա (1923 թվական, Թեհրան - 1996 թվական, Կանադա )
  • Արքայադուստր Շմաս Աղդասը (1919 թվական, Թեհրան - 1991 թվական, Փարիզ)
  • Արքայադուստր Գիտի Աֆրուզ (1922 թվական, Թեհրան - 2022 թվական, Նյու Յորք[4])

Կառավարության պաշտոններ զբաղեցրած

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ադրբեջանի գեներալ-նահանգապետ (1918 թվական)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Ghani, Cyrus (2000). Iran and the Rise of Reza Shah From Qajar Collapse to Pahlavi Power. I.B.Tauris. ISBN 1860646298.
  2. 2,0 2,1 FO 371/6446, Cox to Norman, Foreign Office and the Government of India, 10 July 1921.
  3. «Maison Souveraine» (PDF). Journal de Monaco (ֆրանսերեն) (2966). 19 January 1915.
  4. «GUITY WAMBOLD Obituary (2022) New York Times». Legacy.com. Վերցված է 2022-08-10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոհամմադ Հասան Միրզա» հոդվածին։