Մոհամմադ Միրմոհամմադի պարս.՝ محمد میرمحمدی | |
---|---|
Ծնվել է | 1948 |
Ծննդավայր | Ղոմ, Իրան |
Մահացել է | մարտի 2, 2020[1] |
Մահվան վայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | Փահլավիների հարստություն և Իրան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Seyed Abolfazl Mirmohammadi? |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the Expediency Discernment Council?, Իսլամական սահմանադրական խորհրդի անդամ, Իսլամական սահմանադրական խորհրդի անդամ և Իրանի փոխնախագահ |
Կուսակցություն | Իսլամական հանրապետական կուսակցություն |
Mohammad Mirmohammadi Վիքիպահեստում |
Մոհամմադ Միրմոհամմադի (անգլ.՝ Mohammad Mirmohammadi, 1948, Ղոմ, Իրան - մարտի 2, 2020[1], Թեհրան, Իրան), իրանցի պահպանողական քաղաքական գործիչ, որը ծառայում էր որպես Իրանի գլխավոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի ավագ խորհրդական և Նպատակահարմարության խորհրդի անդամ։ Նա եղել է Իրանի 6-րդ և 7-րդ խորհրդարանների անդամ Ղոմից։ Մոհամմադը եղել է Իսլամական հանրապետության կուսակցության կենտորնական խորհրդի անդամ, եղել է Իրանի աշխատակազմի ղեկավար Այաթոլլա Ալի Խամանեիի և Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանիի նախագահությունների ժամանակ և Իսլամական քաղաքակրթության կուսակցության գլխավոր քարտուղարը[2]։
Մոհամմադը ծնվել է Ղոմում, Իրանում, 1948 թվականին[3]։ Եղել է բարձրաստիճան հոգևորական Մուսա Շուբաիրի Ժանչանի հորեղբայրը[3]։
Մոհամմադը նշանակվել է Նպատակահարմարության խորհրդի անդամ 2017 թվականի օգոստոսին[3]։ Մոհամմադը մահացել է COVID-19-ից, 2020 թվականի մարտի 2-ին, 71 տարեկան հասակում։
Այդ ժամանակ նա եղել է Իրանի ղեկավարության ամենաբարձրաստիճան պաշտոնյա, որը մահացել է կորոնավիրուսից։ Նրա մայրը նույնպես մահացել է COVID-19-ից[4][5]։