Գյուղ | |||
---|---|---|---|
Մոսեսգեղ | |||
![]() Մովսես, համայնապատկեր | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Տավուշի մարզ | ||
Համայնք | Բերդ համայնք | ||
ԲԾՄ | 1000 մ | ||
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▼1748 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Մովսեսցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (267-96) | ||
| |||
Մոսեսգյուղ կամ Մովսես, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Բերդ համայնքում՝ հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ։
Ըստ ավանդության լեզգիների հրոսակախմբերի հարձակման ժամանակ գյուղի բնակչությունը փախչում և թաքնվում է, չի փախչում միայն քաջ ու հաղթանդամ Մովսես Աթաբեկյանը, որից և գյուղ կոչվում է Մովսես։ Մեկ այլ աղբյուրի համաձայն գյուղը հիմնադրել է Մովսես Աթաբեկյանը, ով կառուցել է առաջին տունը՝ այդպիսով դնելով ապագա բնակավայրի հիմքը։
Մոսեսգյուղը գտնվում է Խնձորուտի լեռնաշղթայի միմյանցից բավականին մոտ ձգվող երկու լեռնաբազուկների միջև՝ Մոսեսգետ գետի ցածրադիր ափին։
Համայնքի վարչական կենտրոն Բերդ քաղաքից հեռու է մոտ 7 կմ դեպի հյուսիս-արևելք։
Կլիման մեղմ է, բարեխառն է, շրջակայքն անտառապատ։
Մոսեսգեղը մատենագրության մեջ հիշատակվում է որպես Մոսես, Մովսեսգյուղ, Մովսես, Մովսեսգեղ, Մովսեսքենդ անվանումներով։
Գյուղը սկզբում հիմնված է եղել այժմյան հարավարևելյան բարձրության վրա, Արցախից գաղթած եկած վերաբնակիչների կողմից։
Գյուղից 3 կմ հարավ-արևելքում գտնվում է Սուրբ Գևորգ եկեղեցին (XIV-XVII դարեր), Հին Մոսես գյուղատեղին (XIV-XVII դարեր)։ Շրջակայքում կան եկեղեցու, մատուռի ավերակներ, խաչքարեր։
2010 թվականին Մոսեսգեղում ավարտվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը[2]։
Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Մոսեսգյուղի մշտական բնակչությունը կազմել է 1748, առկա բնակչությունը՝ 1465 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները եկել են Արցախից։
Ստորև ներկայացված Մոսեսգյուղի բնակչության փոփոխությունն ըստ տարիների՝
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ և պտուղ-բանջարեղենի մշակությամբ։
Ունի միջնակարգ դպրոց, (հիմնված 1852 թ), մշակույթի տուն, գրադարան, մսուր-մանկապարտեզ։
|