Մրգաշատ (նախկին անվանումը՝ Գեչրլու),
գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում։ Բնակավայրը գտնվում է մարզկենտրոն Արմավիր քաղաքից մոտ 2 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 850 մետր բարձրության վրա։ Մրգաշատ է վերանվանվել 1946 թ. ապրիլի 4-ին[5]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մրգաշատի մշտական բնակչությունը կազմել է 4993, առկա բնակչությունը՝ 4873 մարդ[2]։ 1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[6], որոնց մի մասի նախնիները 1828-1829 թթ. և 1915-1918 թթ. գաղթել են Սուրմալուի գավառից, Խնուսից, Ալաշկերտից, Խոյից և Սալմաստից։ 1949-1950 թթ. այստեղ հաստատվել են Լիբանանից եկած հայրենադարձները[5]։
Մրգաշատի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[7].
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների և խորդենու մշակությամբ։
Գյուղում է Սուրբ Աստվածածին եկեղեցին (1900 թ.)։ Գյուղի մոտ է գտնվում մ.թ.ա. III-II հազարամյակի «Սև բլուր» բնակատեղին։
- ↑ Տեղեկություններ Մեծամոր համայնքի մասին Արմավիրի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ ՀՀ մարզերի կոդեր(չաշխատող հղում)
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ 5,0 5,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 876
- ↑ 6,0 6,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 141» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
|
---|
| Քաղաքներ | | |
---|
| Արմավիրի շրջան | |
---|
| Վաղարշապատի շրջան | |
---|
| Բաղրամյանի շրջան | |
---|
| Ավերակ և լքյալ գյուղեր | |
---|
| |
|