Գյուղ | |||
---|---|---|---|
Յաղդան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Լոռի Բերդ (համայնք) | Լոռի Բերդ համայնք[1] | ||
ԲԾՄ | 1350 մետր | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն, Հունարեն | ||
Բնակչություն | ▼233 մարդ (2011)[2] | ||
Ազգային կազմ | Հայեր, հույներ | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի, Հույն Ուղղափառ եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | ||
| |||
Յաղդան, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում[1]։
Գյուղի անունը մեկնաբանվում է հետևյալ կերպ՝ յուղով հարուստ, նախկինում ունեցել է Եղիտանք հայկական անվանումը[3]։
Ստեփանավան քաղաքից մոտ 8 կմ արևելք, Ձորագետի ձախ կողմում, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1350 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 37 կմ հյուսիս-արևմուտք։
Յաղդան գյուղը հիմնադրվել է 1821 թվականին և հայտնի է որպես հունական գյուղ[3]։ Այսօր հույն բնակիչների թիվը մեծապես կրճատվել է այն պատճառով, որ 1991 թվականից սկսած արտագաղթի հոսք է սկսվել դեպի պատմական հայրենիք՝ Հունաստան։ Այն Հայաստանի միակ հունական գյուղն է։
Գյուղը շրջապատված է բարձր սարերով, որոնց լանջերին կան մի քանի փոքրիկ բնական աղբյուրներ։ Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։
Գյուղում և շրջակայքում պահպանվել են եկեղեցի (XVIIդ.), մատուռներ, գերեզմանոց՝ խաչքարերով (XIII-XVIIդդ․), գյուղատեղիներ, ինչպես նաև այստեղ է գտնվում 13-րդ դարի կամուրջը, «Կարմիր խաչ» (13-14 դդ.) և սբ. Պողոս (1862 թ.) եկեղեցիները, սբ. Գրիգոր մատուռը[3]։
Գյուղում գործում են հիմնական դպրոց և մանկապարտեզ։ Համայնքն ունի մշակույթի տուն։ Գործող գրադարանն ունի 12492 անուն գիրք։ Կա նաև բուժկետ։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ և բանջարաբուծությամբ[3]։
Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Յաղդանի մշտական բնակչությունը կազմել է 233, առկա բնակչությունը՝ 217 մարդ[4]։ Անցյալում եղել է զուտ հունաբնակ գյուղ, ներկայումս բնակվում են հույներ և հայեր[5]։
Յաղդանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաղդան (Լոռու մարզ)» հոդվածին։ |
|