Յոզեֆ Վացլավ Սլադեկը ծնվել է Չեխիայի Զբիրոհ քաղաքում։ Ավարտել է Պրահայի համալսարանը։ Երկար տարիներ ղեկավարել է Յան Ներուդայի և Վիտեզսլավ Հալեկի հիմնադրած «Լյումիր» (չեխ․՝ Lumírovci) գրական ամսագիրը։ Սլադեկի ստեղծագործական ժառանգությունը գլխավորապես ոչ մեծ ռեալիստական բանաստեղծություններն են՝ հագեցած սոցիալական և ազգային-ազատագրական թեմաներով։ Նրա ստեղծագործության առաջատար հերոսը չքավոր գյուղացին է։ Բանաստեղծի լիրիկական բանաստեղծությունները ներծծված են ժողովրդական երգերով։ Սլադեկի ստեղծագործության մեջ կենտրոնական դեր են գրավում «Գյուղական երգերը» (1889), «Չեխական սոնետներ» (1890) և «Չեխական երգեր» (1892) ժողովածուները։ Սլադեկի գրական ժառանգության մեջ էական տեղ են գրավում նրա՝ մանուկների համար գրած բանաստեղծությունները[7]։