Յոհան Լինգելբախ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1622[1] |
Ծննդավայր | Ֆրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Վախճանվել է | 1674[2][3][4][…] |
Մահվան վայր | Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն |
Քաղաքացիություն | Միացյալ պրովինցիաների հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | պատմական գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Միջերկրական նավահանգստային տեսարան, Charles II (1630-1685) stopping at the Estate of Wema on the Rotte on his Journey from Rotterdam to The Hague, 25 May 1660? և The Departure of Charles II (1630-1685) from Scheveningen, 2 June 1660? |
Johannes Lingelbach Վիքիպահեստում |
Յոհան Լինգելբախ (գերմ.՝ Johann(es) Lingelbach, հոկտեմբերի 10, 1622[1], Ֆրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն - 1674[2][3][4][…], Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն), հոլանդական ոսկեդարի գերմանացի նկարիչ։
Յոհան Լինգելբախը ծնվել է Ֆրանկֆուրտում, գերմանացի տեխնիկ Դավիթ Լինգելբախի ընտանիքում, ով 1634 թվականին կնոջ և երեխաների հետ հաստատվել է Ամստերդամում։ 1638 թվականին հայրը Ամստերդամի Ջորդաան շրջանում վարձել, հետագայում ստեղծվել է լաբիրինթոս, որը կահավորել է շարժվող մեքենաներ, երաժշտություն նվագող և աստվածաշնչյան կամ դիցաբանական տեսարաններ պատկերող սարքերով։ 1640-ական թվականների վերջում ճամփորդել է Ֆրանսիայում և Իտալիայում։ 1653 թվականին վերադարձել է Ամստերդամ և ամուսնացել։ 1662 թվականին ապրել է Պրինսենգրախտի մոտ՝ Reestraa-ում և դարձել Յուրգեն Օվենսի մտերիմ ընկերը։
Լինգելբախի աշխատանքներում նկատելի է Ֆիլիպս Վաուերմանի լանդշաֆտների ազդեցությունը։ Նրան հաճախ հրավիրել են նկարելու ֆիգուրներ և կենդանիներ այլ արվեստագետների լանդշաֆտային կտավներում, ինչպիսիք են հոլանդացի նկարիչներ Մեյնդերտ Հոբբեմաը, Յան վան դեր Հեյդենը[5]։ Նրա ճարտարապետական ձևերի ուսումնասիրությունը ի հայտ է եկել՝ դիտարկելով բամբոչադա նկարիչների, Վիվիանո Կոդացիի, վոդուտա կտավները։
Յոհան Լինգելբախը մահացել է Ամստերդամում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Լինգելբախ» հոդվածին։ |
|