Յուլիա Բեք | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1853[1][2][3][…] |
Ծննդավայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Վախճանվել է | սեպտեմբերի 21, 1935[4] (81 տարեկան) |
Մահվան վայր | Vaucresson |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1878)[5], Ժյուլիանի ակադեմիա և Կոնստֆակ |
Մասնագիտություն | նկարչուհի և գեղագիր |
Ժանր | դիմապատկեր, ինքնապատկեր և բնանկար[5] |
Պարգևներ | |
Անդամակցություն | Երազների գաղութ |
Հայր | Ֆրանց Բեկ |
Julia Beck Վիքիպահեստում |
Յուլիա Բեք (շվեդ.՝ Augusta Lovisa Julia Beck, դեկտեմբերի 20, 1853[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա - սեպտեմբերի 21, 1935[4], Vaucresson), շվեդ նկարչուհի և վայելչագիր[6]։
Յուլիա Բեքը հաշվապահ Ֆրանց Բեկի դուստրն է, ծնվել է Ստոկհոլմում, Շվեդիայում։ Սովորել է Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում (1872—1878), այնուհետև Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում (1883—1884), որտեղ նրա ուսուցիչներն էին ֆրանսիացի նկարիչներ Լեոն Բոննը և Ժան Լեոն Ժերոմը։ Այնուհետև բնակություն է հաստատել Ֆրանսիայում, որտեղ անցկացրել է մնացած կյանքի մեծ մասը[7]։ Որոշ ժամանակ Փարիզում նկարչուհիներ Հարրիեթ Բաքերի, Հիլդեգարդ Թորելլի և Աննա Մունտե Նորստեդտի հետ վարձակալել է ստուդիա, բնակվել է նաև Գր Սուր Լուենում գտնվող արվեստագետների գաղութում։
Որպես պրոֆեսիոնալ նկարիչ, Յուլիա Բեքը, ֆինանսական պատճառներով, մասնագիտացել է դիմանկարների մեջ և եղել է իր սերնդի փոքրաթիվ շվեդ նկարչուհիներից մեկը ով ֆինանսապես անկախ է եղել։ Սակայն նրա սիրած ժանրը բնանկարն էր։ Ջուլիա Բեքը համբավ է ձեռք բերել իր իմպրեսիոնիստների ոճով արված բնանկարներով, նկարված մեղմ գունապնակով։
1934 թվականին պարգևատրվել է ֆրանսիական Պատվավոր Լեգեոնի շքանշանով։
Յուլիա Բեքը մահացել է 1935 թվականին Ֆրանսիայում, Վոկրեսսոնում։
Ներկայումս նրա ստեղծագործությունները գտնվում են թանգարանների հավաքածուներում, այդ թվում` Շվեդիայի ազգային թանգարանում։ Հետադարձ հայացք դեպի նկարչի աշխատանքները տեղի են ունեցել 2012—2013 թվականներին Շվեդիայի Մուրա քաղաքի Զորնա թանգարանում և Ստոկհոլմում գտնվող Սվեն-Հարրի արվեստի թանգարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիա Բեք» հոդվածին։ |
|