Յուհան Սմուուլ էստ․՝ Juhan Smuul | |
---|---|
Պատկեր:J Smuul monument.jpg | |
Ծնվել է | փետրվարի 18, 1922[1] կամ հունվարի 18, 1922[2] |
Ծննդավայր | Կոգուվա, Մուհու, Սաարեմաա, Էստոնիա |
Վախճանվել է | ապրիլի 13, 1971[1][2] (49 տարեկան) |
Վախճանի վայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, լրագրող, սցենարիստ և քաղաքական գործիչ |
Լեզու | էստոներեն |
Քաղաքացիություն | Էստոնիա և ԽՍՀՄ |
Ուշագրավ աշխատանքներ | «Դառը պատանեկություն», «Սառցե գիրք», «Ատլանտյան օվկիանոս», «Գնդապետի այրին...» |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Ամուսին | Իտա Սակս և Debora Vaarandi? |
Juhan Smuul Վիքիպահեստում |
Յուհան Յուրայի Սմուուլ (էստ․՝ Juhan Smuul, մինչև 1954 թ-ը՝ Յոհաննես Շմուուլ, 18 փետրվարի, 1922, Կոգուվա, Մուհու, Էստոնիա — 13 ապրիլի 1971, Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի գրող, Էստոնական ԽՍՀ ժողովրդական գրող (1965)։ Լենինյան (1961) և Ստալինյան երրորդ աստիճանի (1952) մրցանակների դափնեկիր։
Յուհան Սմուուլը ծնվել է 1922 փետրվարի 18-ին Մուհու շրջանի Կոգուվա գյուղում՝ ձկնորսի ընտանիքում։ 1936 թ. ավարտելով նախնական կրթությունը՝ սկսել է զբաղվել ձկնորսությամբ ու գյուղական տնտեսությամբ։ 1941 թ. զորակոչվել է բանակ, սակայն աչողջական խնդիրների պատճառով ռազմաճակատ չի ուղարկվել և 1944 թ. զորացրվել է։ 1943 թվականից աշխատակցել է էստոնական «Rahva Hääl» («Ժողովրդի ձայնը») թերթին, այնուհետև աշխատել է որպես «Մանգաղ և մուրճ» թերթի խմբագրի տեղակալ և «Պիոներ» ամսագրի խմբագիր։ Եղել է Էստոնիայի ԽՍՀ գրողների միության վարչության նախագահ (1953-1971), ԽՍՀՄ գրողների միության վարչության քարտուղար (1954-1971), Էստոնական ԽՍՀ գերագույն խորհրդի և ԽՍՀՄ V—VI գումարումների Գերագույն խորհուրդի պատգամավոր (1958-1966)։
Յուհան Սմուուլը մահացել է 1971 թ. ապրիլի 13-ին Տալլինում։
1971 թվականից էստոնացի վաստակաշատ գրողներին շնորհվում է Յուհան Սմուուլի անվան մրցանակ։ Թաղվել է Անտառային գերեզմանատանը։
Յուհան Սմուուլն ստեղծագործել սկսել է 1943 թ.։ Հրատարակել է էստոներեն բանաստեղծություների ժողովածուներ՝ «Դաժան երիտասարդություն» (1946), «Որ խնձորենիները ծաղկեն» (1951), պոեմներ՝ «Փոթորկի որդին», «Ինչի մասին էր խոսում ձկնորսը» (1947), «Կարմիր գնացք Կոգուվա գյուղից» (1947), «Յառվեսուուցի տղաների բրիգադը» (1948), «Պոեմ Ստալինին» (1949)։ Վերջին երկուսն ընդգրկվել են «Բանաստեղծություններ, պոեմներ» (1951) ժողովածուի մեջ։ Ռուսերեն լույս են տեսել «Բանաստեղծություններ», «Հատընտիր» ժողովածուները, ինչպես նաև «Էստոնական պոեմ» գիրքը։ «Ես կոմսոմոլ եմ» (1953) գիրքը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմին։ Յուհան Սմուուլը շատ է ճանապարհորդել. նրա ճանապարհորդական տպավորություններն արտացոլվել են «Սառցե գիրք» (1958), «Ճապոնական ծով, դեկտեմբեր» (1963) գրքերում։
Առավել լայն ճանաչում է ստացել որպես արձակագիր։ Գրել է նաև պիեսներ՝ «Ատլանտյան օվկիանոս» (բեմադրվել է 1956, հրատարակվել 1957), «Լեա» (1959), «Ցըինը Կիխնու կղզուց.. (1964), «Գնդապետի այրին...» (1965, բեմադրվել 1966) և «Պինգվինների կյանքը» (1969) պիեսներում Սմուուլն այլաբանական-գրոտեսկային ձևով քննարկել է ժամանակակից գաղափարախոսական, քաղաքական և բարոյական խնդիրներ։ Այս պիեսների հետ գեղարվեստորեն կապված է «Մենախոսություններ» (1968) երգիծական գիրքը։
Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուհան Սմուուլ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |