Գյուղ | |||
---|---|---|---|
Նալբանդյան | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Արմավիրի տարածաշրջան | ||
Գյուղ | Մեծամոր (համայնք) | Մեծամոր համայնք[1] | ||
Մակերես | 20.1 կմ² | ||
ԲԾՄ | 864 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 4863[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | նալբանդյանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (237)[3] | ||
Փոստային ինդեքս | 0936[4] | ||
|
Նալբանդյան (նախկին անվանումը՝ Մեծ Շահրիար), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում, Արմավիրի տարածաշրջանում։ Վերանվանվել է Նալբանդյան 1950 թ. ապրիլի 19-ին[5]։
Գտնվում է մարզկենտրոն Արմավիրից 8 կմ հարավ-արևմուտք, հեռավորությունը Երևանից` 60 կմ։
Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 850 մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1829 թթ և 1915-1916 թթ տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Սուրմալուի, Խնուսի Ալաշկերտի և Պարսկահայաստանի Խոյ և Սալմաստ գավառներից։ Այստեղ 1940-1950 թթ այստեղ են հաստատվել նաև Լիբանանից հայրենադարձվածները։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նալբանդյանի մշտական բնակչությունը կազմել է 4863 (2418 տղամարդ, 2445 կին), առկա բնակչությունը՝ 4781 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 630 | 1393[7] | 1704 | 2165 | 1850 | 2789 | 3463 | 3596 | 3771[8] | 4502 | 4863[2] |
Գյուղն ունի 1853 առկա տնտեսություն։
Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Արմավիրի Մայր ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (626 հա), պտղատու (44 հա) և խաղողի այգիները (45 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 91 և 390 հեկտար։ Զբաղվում են պտղաբուծությաամբ, խաղողագործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Տեխնիկական մշակաբույսերից աճեցնում են խորդենի, որն օգտագործվում է եթերայուղերի արտադրության մեջ։
Նալբանդյանի մոտ գտնվում է մի հին բնակատեղի (մ.թ.ա. 3-2 հազարամյակներ), որը կոչվում է Կարաթափա։ Գյուղում կառուցված է Սբ. Աստվածածին եկեղեցին։
Նալբանդյանն ունի դպրոց, գրադարան, բուժկետ, հիվանդանոց-ծննդատուն, կապի հանգույց։
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
|