Գյուղ | ||
---|---|---|
Ներքին Խնձորեսկ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Սյունիքի | |
Համայնք | Գորիս (համայնք) | Գորիս համայնք[1] | |
Այլ անվանումներ | Խնձորեսկ Երկրորդ | |
Մակերես | 4.36 կմ² | |
ԲԾՄ | 1160 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 276[2] մարդ (2011) | |
Խտություն | 16 մարդ/կմ² | |
Ազգային կազմ | Հայեր, | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | Ներքին Խնձորեսկցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ներքին Խնձորեսկ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Գորիս քաղաքից հեռու է մոտ 13 կմ դեպի արևելք, Լորաձոր գետի ձախ ափին, ծովի մակարդակից մոտ 1160 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 100 կմ։
Գյուղը հիմնադրվել է 1985 թվականին։ Ներքին Խնձորեսկ է վերանվանվել 1991 թվականի մարտի 4-ին։ Մաս է կազմել Գորիսի շրջանի, 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ներքին Խնձորեսկի մշտական բնակչությունը կազմել է 276, առկա բնակչությունը՝ 189 մարդ[2]։ Գյուղը բնակեցված է եղել հայերով, բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|
Բնակիչ | 100 | 184 | 225 | 276[2] |
Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի և բանջարեղենի մշակությամբ։