Գյուղ | ||
---|---|---|
Ներքին Կարմիրաղբյուր | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Տավուշ | |
Համայնք | Տավուշի մարզ և Տավուշի շրջան | |
Գյուղապետ | Մանվել Կամենդատյան | |
ԲԾՄ | 850 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1072 մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | Ներքին կարմիաղբյուրեցի (բարբ.՝ ներքին կարմրըխպրեցի) | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ներքին Կարմիրաղբյուր, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում՝ նախկին Շամշադինի շրջանում, Բերդ քաղաքից մոտ 6 կմ հյուսիս-արևելք՝ Տավուշ գետի ձախափնյակում։ Հեռավորությունը Երևանից՝ 192 կմ, մարզկենտրոնից՝ 59 կմ, Հայաստանի պետական սահմանից՝ 1.5 կմ։
Ընկած է Տավուշի լեռնաշղթայի հարավում, մոտակայքում է Շիշթափա գագաթը՝ 926 մ բարձրությամբ։ Գյուղի ծագումը սկսվում է XVI դարից և ունեցել է Վարդաշեն անունը։ Փոքր բնակավայրն ունեցել է երկու թաղամաս՝ մեծ և փոքր, որը գտնվում է Մարցալու ձորի աջ և ձախ կողմերում։ Վարդաշենի բնակիչների նախնիները եկելն են Ղարաբաղից, Վարդաշեն, Բարդա և այլ բնակավայրերից։ Գյուղը սահմանամերձ է, առանձնատների մեծ մասն ավերվել է ադրբեջանցիների հրետակոծություններից։ Բնակչությունը նվազել է։ 1965 թվականին սկսել է գործել միջնակարգ դպրոցը[1]։ Գյուղից 5 կմ հյուսիս արևմուտք գտնվում են Շենատեղեր գյուղատեղին և 10-15 դդ. խաչքարերով գերեզմանոցը։
Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 30 C է, ձմռանը՝ -2 C։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 850 մ բարձրության վրա։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ներքին Կարմիրաղբյուրի մշտական բնակչությունը կազմել է 904, առկա բնակչությունը՝ 841 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3]
Տարի | 1908 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 374 | 893 | 1175 | 1221 | 1348 | 1214 | 1241 | 1061 | 904[2] | 1072 |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, բուսաբուծությամբ։
Համայնքն ունի դպրոց, բուժկետ, մանկապարտեզ։
|