Նիգավան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագած լեռան փեշերին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 39 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2025 մ։
Նիգավան է վերանվանվել 1967 թվականի հոկտեմբերի 21-ին։
Նիգավանի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Կարինի, Մուշի և Պարսկահայաստանի տարբեր շրջանների գյուղերից։
Նիգավանի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Նիգավանի կենտրոնում է գտնվում XIX դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցին, իսկ հյուսիսային մասում՝ XIII-XIV-րդ դարերի «Ժամատեղ» եկեղեցին։ Գյուղից 2 կմ հարավ գտնվում է «Թուխ Մանուկ» մատուռը (XVII-XVIII-րդ դդ.), 2,5 կմ հյուսիս-արևմուտք՝ «Թևաթորոս» մատուռը (XVIII-XIX-րդ դդ.)։