Նիլս Քրիստի նորվ.՝ Nils Christie | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1928[1] |
Ծննդավայր | Օսլո, Նորվեգիա |
Վախճանվել է | մայիսի 27, 2015[2][1] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Օսլո, Նորվեգիա |
Մասնագիտություն | քրեագետ, սոցիոլոգ, ոչ գեղարվեստական գրող, criminalist և համալսարանի դասախոս |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Berg Upper Secondary School? |
Անդամակցություն | Նորվեգիայի գիտությունների ակադեմիա և Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա |
Աշխատավայր | Օսլոյի համալսարան և Կոպենհագենի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Hedda Giertsen?[3] |
Nils Christie Վիքիպահեստում |
Նիլս Քրիստի (նորվ.՝ Nils Christie, փետրվարի 24, 1928[1], Օսլո, Նորվեգիա - մայիսի 27, 2015[2][1], Օսլո, Նորվեգիա[4]), նորվեգացի քրեաբան և գրող, քրեաբանության մեջ աբոլիցիոնիզմի հիմնադիրներից մեկը։
Օսլոյի համալսարանում ուսումնասիրել է սոցիոլոգիա։ 1953 թվականին սոցոլոգիայի բնագավառում մագիստրոսի աստիճան է ստացել, ներկայացնելով համակենտրոնացման ճամբարի պահակների մասին իր աշխատանքը։ 1960 թվականին գիտական աստիճան է ստացել Նորվեգիայում երիտասարդության կատարած հանցագործությունների ոլորտին վերաբերող աշխատանքի համար։ 1966 թվականին դարձել է Նորվեգիայի առաջին քրեագիտության պրոֆեսորը։
Օսլոյի համալսարանի պրոֆեսոր, Նորվեգիայի[5] ու Շվեդիայի գիտությունների ակադեմիաների անդամ, «Տեսական քրեաբանություն» (Theoretical Criminology) միջազգային ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, նախկինում եղել է Օսլոյի համալսարանի Քրեաբանության ու քրեական իրավունքի ինստիտուտի տնօրեն, Քրեաբանության Սկանդինավյան խորհրդի նախագահ։
2001 թվականին դարձել է նորվեգական Fritt Ord («Ազատ խոսք») կազմակերպության մրցանակի դափնեկիր, որը շնորհվել է խոսքի ազատության պաշտպանության ոլորտում իր կատարած ծառայությունների համար։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիլս Քրիստի» հոդվածին։ |
|