Նիկոլայ Սիդելնիկով | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1930[1] Տվեր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հունիսի 20, 1992[1] (62 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան[2] |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, համալսարանի դասախոս, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և երաժշտության ուսուցիչ |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Պարգևներ |
Նիկոլայ Նիկոլաևիչ Սիդելնիկով (ռուս.՝ Никола́й Никола́евич Сиде́льников, հունիսի 5, 1930[1], Տվեր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 20, 1992[1], Մոսկվա, Ռուսաստան[2]), խորհրդային կոմպոզիտոր, ՌՍՖՍՌ ժողովրդական արտիստ (1992 թ.)[3]:
Նիկոլայ Սիդելնիկովը ծնվել է 1930 թվականի հունիսի 5-ին Տվերում։ 1957 թվականին ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան՝ Եվգենի Մեսների դասարանը[4], ասպիրանտուրան՝ Յուրի Շապորինի դասարանը, 1958 թվականից եղել է Շապորինի և Արամ Խաչատրյանի ասիստենտը, 1961 թվականից Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում վարել է կոմպոզիցիայի դասարանը։ Եղել է Մոսկվայի կոնսերվատորիայի առաջատար պրոֆեսորներից (1981 թվականից) դասավանդման տեսության և պրակտիկայի իր յուրահատուկ մեթոդով։ Նրա դասարանն են ավարտել բազում երիտասարդ կոմպոզիտորներ, որոնք հետագայում դարձել են ճանաչված անուններ, այդ թվում՝ Վյաչեսլավ Արտյոմով, Էդուարդ Արտեմև, Դմիտրի Սմիրնով, Վլադիմիր Տարնոպոլսկի, Վլադիմիր Կոմարով, Մարկ Մինկով, Վլադիմիր Մարտինով, Իվան Սոկոլով, Իրաիդա Յուսուպովա, Ջամիլյա Ջազիլբեկովա, Տատյանա Կոմարովա, Սերգեյ Պավլենկո, Վլադիմիր Բիտկին, Ալեքսանդր Ուդալցով, Կիրիլ Ումանսկի, Անտոն Ռովներ և այլք։
Սիդելնիկովը մահացել է 1992 թվականի հունիսի 20-ին։ Թաղված է Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը։
|