Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գյուղ | ||
---|---|---|
Նովոսելցովո | ||
Նովոսելցովո | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Լոռու | |
Համայնք | Տաշիր (համայնք) | Տաշիր համայնք[1] | |
ԲԾՄ | 1475 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Խոսվող լեզուներ | Հայերեն | |
Բնակչություն | 152[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Նովոսելցովո, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։
Գտնվում է Տաշիր քաղաքից մոտ 3 կմ հարավ-արևմուտք, Ձորագետի ձախափնյակում։ Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1475 մ, հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից՝ 36 կմ հս.-արևմուտք։ 2017 թվականից մտնում է Տաշիր համայնքի կազմի մեջ։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նովոսելցովոյի մշտական բնակչությունը կազմել է 152, առկա բնակչությունը՝ 116 մարդ[2]։ Նախկինում եղել է ամբողջությամբ ռուսաբնակ գյուղ[3]։
Նովոսելցովոյի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1926 | 1939 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 163 | 209 | 277 | 271 | 212 | 192 | 152[2] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և բանջարաբուծությամբ։