Գյուղ | |||
---|---|---|---|
Նոր Արմավիր | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Արմավիրի տարածաշրջան | ||
Գյուղ | Մեծամոր (համայնք) | Մեծամոր համայնք[1] | ||
Հիմնադրված է | 1922 թ. | ||
Մակերես | 6.54 կմ² | ||
ԲԾՄ | 883 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1631[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | նորարմավիրցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (237)[3] | ||
Փոստային ինդեքս | 0937[4] | ||
| |||
Նոր Արմավիր, գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում։ Այն հիմանդրվել է 1922 թ.-ին Թամանյանի և Ավդալբեկյանի նախագծով։ Մակերեսը՝ 6.54 կմ², հեռավորությունը Երևանից՝ 51 կմ, մարզկենտրոնից՝ 9 կմ, Հայաստանի պետական սահմանից՝ 5 կմ։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 870 մետր, բնակլիմայական պայմանները՝ չոր ցամաքային։
Գյուղը վեր է խոյացել Ուրարտական պետության մայրաքաղաք Արգիշտիխինիլի արվարձաների փլատակների վրա, որը կործանվել է մ.թ.ա. 6 դարում 525 թ. ասորական ցեղերի կողմից։ Եվ այսպես շարունակ, ինչպես Հայ ժողովուրդի մնացած մասը, այսօրվա Նոր Արմավիրցիների նախնիները հալածվել ու բնաջնջվել են՝ հռոմեացիների, պարսիկների ու թուրքերի կողմից։ 1922 թ.-ին առաջին անգամ բնակություն հաստատեցին 25 տնտեսություն։
Առաջին բնակիչների թվում էին՝ Հայրապետ և Հակոբ Ազատյանները, Մամիկոն Վիրաբյանը, Կարապետ Մովսիսյանը, Մարտիրոս Գրիգորյանը, Աբգար Մինասյանը, Գեղամ Աթոյանը և ուրիշներ։ 1929 թ.-ին օտար երկրներից շուրջ 50 տնտեսություն եկան ու բանկություն հաստատեցին։ Նրանք եկել էին Թուրքիայից և Հունաստանից։ Գյուղում առաջին անգամ դպրոց բացվել է 1931 թ.-ին, որի առաջին ուսուցչուհին է եղել Սալբի Եղիազարյանը։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նոր Արմավիրի մշտական բնակչությունը կազմել է 1631, առկա բնակչությունը՝ 1484 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 188 | 594 | 1027 | 1379 | 1759[6] | 1703[7] | 1631[2] |
Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 655.9 հա, որից՝ 342.8 հա վարելահողեր, 33.4 հա այգիներ։ Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կոթողներ՝ քաղաքատեղի՝ Արգիշտիխինիլի (մ.թ.ա. 8-6-րդ դդ.), միջնաբերդ՝ արևմտյան (մ.թ.ա. 8-րդ դ.), պալատական համալիր (մ.թ.ա. 776-763 թթ.), մատուռ՝ Սբ. Դավիթ (19-րդ դ.), թաղամաս՝ Քաղաքային (մ.թ.ա.8-6-րդ դդ.)։
Նոր Արմավիրն ունի 1 դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, մանկապարտեզ։
|