Գյուղ | |||
---|---|---|---|
Նորաշեն | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Ապարանի շրջան և Էջմիածնի գավառ | ||
Գյուղապետ | Արթուր Կարապետյան | ||
ԲԾՄ | 1950 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 1046[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Նորաշեն, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագածի տարածաշրջանում, Շարայի լեռան լանջին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 61 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1950 մետր։
Նորաշեն գյուղի նախնիները գաղթել են Ալաշկերտի շրջանի Քյաքաչ գյուղից Ռուս-Թուրքական պատերազմի (1828-32 թթ․) ժամանակ։ Գյուղը գտնվում է Արագածի ստորոտում Քանի որ զուրկ է եղել ջրից, ծառ ու ծաղկից, այդ պատճառով անվանել են Ղուռիդարա։ Օգտվել են Մեծ Մանթաշի գյուղի ջրից։ Հետագայում գյուղը անվանել են Նորաշեն,որը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում։
Նորաշենով է անցնում Երևան-Արթիկ- Գյումրի ավտոխճուղին։ Մարդիկ զբաղվում են անասնապահությամբ և հացահատիկային կուլտուրաների մշակմամբ։
Նախկինում ունեցել է Ղուռուդարա անվանումը։
Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը՝ -6,-8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։
Նորաշենի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 162 | 1037 | 1336 | 1182 | 838 | 929 | 924 | 1198 | 1141 | 1046[1] |
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց, նաև 2016 թ-ին վերանորոգվել և գործում է գյուղի եկեղեցին։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ներկայում բնակչության մեծ մասը արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան, քանի որ միայն անասնապահությամբ և հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ բնակչությունը չի կարող ապրել։
Համայնքի ղեկավար՝ Արթուր Կարապետյան։
Ավագանու անդամների ցուցակ
Գյուղից 5 կմ հյուսիս-արևելք գտնվում է Սուրբ Հովհաննես եկեղեցին (16-17-րդ դդ.), 4 կմ հյուսիս-արևելք, Շարայի լեռան գագաթին՝ ժայռափոր մատուռը (14-20-րդ դդ.)։ Շարայի լեռան ստորոտում կան ժայռափոր հատվածներ ։ Դրան տեղացիները տվել են «Մաղարա» անվանումը։ Գյուղում կա նաև հուշարձան նվիրված Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին ։
|