Գյուղ | ||
---|---|---|
Նորաշեն | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ, Արտաշատի շրջան և Երևանի գավառ | |
Հիմնադրված է | 1873 թ. | |
Մակերես | 10,14 կմ² | |
ԲԾՄ | 910 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▼3034 մարդ (2011)[1] | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Նորաշեն (նախկին անվանումը՝ Դվին Քուրդքենդ), գյուղ Հայաստանի Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 6 կմ հյուսիս-արևելք։
Գյուղը հիմնադրվել է 1873 թվականին։ Նախկինում ունեցել է Դվին Քյուրդքենդ, Դվին Քրդական, Դվին Քյուրդուքենդ, Նորաշեն Վերին, Քուրդիքենդի Վերին անվանումները։ Նոր անվանումը պայմանավորված է Այրարատ աշխարհի Մազազ գավառի Նորշեն բնակավայրի հետ։
Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից գտնվում է 910 մ բարձրության վրա։
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Ըստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Նորաշենի մշտական բնակչությունը կազմել է 3034, առկա բնակչությունը՝ 2965 մարդ[2]։ Հիմնադրման պահից մինչ օրս բնակեցված է եղել հիմնականում հայերով[3][4]։
Նորաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Գյուղն ունի առկա 892 տնտեսություն, հանրակրթական և երաժշտական դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 856 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 172 հա և 137 հա։ Վարելահողերը զբաղեցնում են մոտ 178 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Արդյունաբերության ոլորտում զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Գյուղում կա Գինու կոմբինատ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորաշեն (Արարատի մարզ)» հոդվածին։ |
|