Գյուղ | |||
---|---|---|---|
Շենկանի | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Ալագյազ (համայնք) | ||
Այլ անվանումներ | Կռոյի Գեղ, Քոռբուլաղ | ||
Մակերես | 7.93 կմ² | ||
ԲԾՄ | 2135 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 255[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Եզդիներ, հայեր | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Շենկանի, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում, Ապարան-Սպիտակ ավտոմայրուղու ձախ կողմում։ Մարզկենտրոնից 44 կմ հեռավորության վրա։
Քոռբուլաղ անվանմամբ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում[2]։
Շենկան է վերանվանվել 1978 թվականին։ Նախկինում ունեցել է Կռոյի Գեղ, Քոռբուլաղ անվանումները։
Գյուղը բազմած է Արագածի լեռնագագաթի հյուսիս֊արևելյան ստորոտում։ Գտնվում է ծովի մակարդակից 2135 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսին միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարին՝ -6,-8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են։
Շենկանի ազգաբնակչության փոփոխությունը[3]․
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 193 | 289 | 346 | 351 | 141 | 170 | 210 | 207 | 192 | 255[1] |
Գյուղն ունի 33 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ գյուղի տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է (օգտագործվում են որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր)։ Գյուղացիների հիմնական զբաղմունքը մանր և խոշոր եղջերավոր անասնաբուծությունն է։ Գյուղատնտեսական բերքի մեծ մասը բաժին է ընկնում անասնապահությանը։ Գյուղում զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ։
Համայնքի ղեկավար՝ Ժորա Չոլոյան։
Ավագանու անդամների ցուցակ
|