Շիմ Չանմին

Շիմ Չանմին
կորեերեն՝ 심창민
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1988(1988-02-18) (36 տարեկան)
ԾննդավայրՍեուլ, Հարավային Կորեա
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մայրենի լեզուկորեերեն
Կրոնբուդդայականություն
ԿրթությունԿյոնգ Հի համալսարան
Մասնագիտություներգիչ
ԱնդամությունDBSK
Ստորագրություն
Изображение автографа
 Max Changmin Վիքիպահեստում

Շիմ Չանմին (կոր.՝ 심창민, 沈昌珉, փետրվարի 18, 1988(1988-02-18), Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի երգիչ, կոմպոզիտոր, մոդել և դերասան, հարավկորեական քեյ փոփ խմբի անդամ, ներկայումս DBSK դուետի անդամ, ինչպես նաև հայտնի է Մակս Չանմին բեմական անվամբ։ Հարավային Կորեայի SM Entertainment-ի արտիստ է, Ճապոնիայում հայտնի է Avex Trax անվամբ։ Առաջին կորեացին է, որն Ճապոնիայում առաջադրվել է Hochi Film Awards մրցանակի (報知映画賞)՝ «Թռչել ոսկու հետ» /Fly With the Gold (黄金を抱いて翔べ) ֆիլմում կատարած դերի համար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիմ Չանմին ծնվել և մեծացել է Սեուլում՝ ուսուցիչների ընտանիքում։ Նա ընտանիքի ավագ զավակն է, ունի երկու կրտսեր քույր՝ Շիմ Սուենը և Շիմ Ջիենը։ Առաջին անգամ SM գործակալությունը Չանմինին նկատել է, երբ նա խաղում էր բադմինտոն դպրոցի մարզադահլիճում։ Դպրոցից հետո գործակալությունը հայտնել Է Շիմին, որ նա ընդունված է SM ընկերություն, նրան այցեքարտ են տրվել և հրավիրել լսումների։ Շիմն այդ պահին չէր ցանկանում երգիչ դառնալ, բայց նրան համոզել էր մայրը, որը շատ էր ցանկանում տեսնել երգչուհի BoA-ին։ Հորը չտեղեկացնելով՝ Շիմը մոր հետ գնացել է լսումների։ Գործակալությունը Չանգմինին հայտնել է, որ կկապվի նրա հետ երեք շաբաթ անց, սակայն նրան զանգահարել են երեք օրից և դրանից անմիջապես հետո պայմանագիր կնքել SM-ի հետ[1]։ Շիմը հաղթել է 6th Annual Youth Competition մրցանակները որպես լավագույն երգիչ և լավագույն արտիստ SM Entertainment-ում[2]։ Նա TVXQ խմբում իր դեբյուտը կատարել է 2003 թվականին՝ SBS հեռուստաալիքի «Hug» երգով՝ BoA-ի և Բրիթնի Սփիրսի հատուկ ելույթի ժամանակ[3]։

Երաժշտական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդվածը DBSK

2003 թվականի դեկտեմբերի 26-ին Չանմինը առաջնաելույթ է ունեցել DBSK խմբում։

DBSK-ի հետ երաժշտական գործունեությունից դուրս Չանմինը մասնակցել է նաև անհատական նախագծերի։ 2007 թվականին նա գրել է «Evergreen» երգի բառերը, որը ներառվել է 2007 թվականի SM Town-ի «Winter SMTown-Only Love» ալբոմում[4][5]։ 2008 թվականին նա գրել է «Love In The Ice» երգի կորեերեն բառերը MIROTIC խմբի 4–րդ ալբոմի համար[6]։

2010 թվականի ապրիլի 3-ին Avex ընկերությունը հայտարարել է DBSK–ի Ճապոնիայում գործունեությունը ընդմիջման մասին՝ ասելով, որ կենտրոնանալու է իրենց յուրաքանչյուր մասնակցի սոլո–ակտիվության մեջ օգնելու վրա[7]։ Խմբի ընդմիջման պատճառով Avax–ը կարող էր կորցնել մեկ բիլիոն իեն[8]։

2010 թվականի օգոստոսից սեպտեմբեր ամիսներին Յունո Յունհոն և Չանմինը ելույթ են ունեցել ինչպես Սեուլում, Լոս Անջելեսում և Շանհայում՝ որպես SMTown Live '10 համաշխարհային շրջագայության մաս[9]։ Դուետը ցույց է տվել հատուկ ելույթ նոր «Maximum» սինգլով և ներկայացրել են «Why» երգը միայն Յունհոի կատարմամբ։

2010 թվականի նոյեմբերի 23-ին SM Entertainment-ը հայտարարել է, որ 2011 թվականի սկզբինTVXQ վերադառնալու է դուետով՝ կազմված Յունհոից և Չանմինից[10]։

2010 թվականի նոյեմբերի 24-ին Avex Entertainment-ը որպես Ճապոնիայում SM Entertainment-ի ներկայացուցիչ հանդես է եկել SM-ի արտիստների, այդ թվում՝ TVXQ-ի հետ Avex Trax-ի պայմանագրերի վերակնքման մասին հայտարարությամբ[11]։

Նրանց նոր ալբոմի պատրաստման ժամանակ Չhանմինը գրել Է «고백 (Խոստովանություն/Confession)» երգի բառերը, որը ներառվել է «Keep Your Head Down» ալբոմում և «Դրախտային Ռանչո/Paradise Ranch» դրամայի սաունդթրեքը։ Չանմինը գրել է «I Swear» (Երդվում եմ) երգի բառերը TVXQ–ի կորեական վեցերորդ «Catch Me» ալբոմի համար։

2012 թվականի դեկտեմբերի 17-ին Չանմինը թողարկել է «A Person Like Tears» երգը «Jeon Woo-chi» դրամայի համար։ 2013 թվականի ապրիլին Չանմինը գրել է «떠나지 못해 (Անքուն գիշեր)» երգի բառերը shinee Chapter 2 խմբի երրորդ ալբոմի համար։ Why So Serious? - The Misconceptions Of Me, որոնք SM Entertainment լեյբլի գործընկերներն են[12]։

2015 թվականի նոյեմբերի 18-ին թողարկվել է Չանմինի առաջին ճապոնական սոլո ալբոմը՝ «Close To You»–ը։ Ալբոմը պարունակում էր 7 երգ[13]։

Դերասանական կարերիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Չանմինը TVXQ-ի մի խումբ անդամների հետ նկարահանվում էր «Արձակուրդ/Vacation» մինի-սերիալում, որը հատուկ պրեմիերա է ունեցել Յենսեյի համալսարանի լսարանում[14]։ Նա նկարահանվել Է Կիմ Ջունսի հետ դրվագում[15]։ Նրանք մասնակցել են նաև «Banjun Drama»-ի որոշ դրվագների, որը հայտնի է եղել SBS հեռուստաալիքով[16][17]։ Նա նաև «Snow Flower» դրամայի դերի առաջին ընտրվածն էր, սակայն փոխարինվել է Կիմ Կի Բոմի կողմից՝ TVXQ-ի խիտ գրաֆիկի պատճառով։

2010 թվականինին Չանմինը նկարահանվել է «Աթենաս։ Պատերազմի աստվածուհի» դրամայի չորս էպիզոդում՝ սկսելով 16–րդ էպիզոդից, ինչպես Չոի Տե Հուն՝ NIS–ի պայթեցնող մասնագետ։

2011 թվականին Չանգմին Լի Յոն Խիի հետ միասին ընտրվել է «Դրախտային Ռանչո» դրամայի գլխավոր դերում[18]։ Նա նաև կրկնօրինակել է իր ձայնը «Դրախտային ռանչոյի» ճապոնական տարբերակի համար։

2012 թվականին Չանմինը իր գործընկեր Յունո Յունհոյի հետ նկարահանվել է SM «Ես կամ/I am» վավերագրական ֆիլմում։ Ֆիլմը ներկայացնում է TVXQ-ի , ինչպես նաև SM Entertainment լեյբլի ներքո գտնվող այլ խմբերի, որոնք դարձել են Մեդիսոն Սքվեր Գարդեն/Madison Square Garden-ում հանդես եկող առաջին ասիական արտիստների ժամանակագրությունը, մասնավորապես, Յունհոյի և Չանմինի ուղին այդ ժամանակ՝ ներառյալ արխիվային նկարահանումները, հարցազրույցները և պրակտիկան։

2012 թվականի փետրվարի 2-ին SM Entertainment-ը հայտարարել էր, որ Շիմն ընտրվել է իր առաջին ճապոնական «Թռչել ոսկով/Fly With the Gold» ֆիլմում գլխավոր դերերից մեկի համար, որը հիմնված է Տակամուրա Կաորուի գրած նովելի վրա։ Նա խաղում Է հյուսիսկորեացի լրտես Մոմոյի դերը, որը ձևանում է ինժեներ-ուսանող[19]։ Նրան գովերգում էին ֆիլմի օսակական բարբառի համար, որը հեշտ էր հասկանալ, բայց շատ դժվար է խոսել, հատկապես նրան գովում էր ռեժիսոր Իձուզու Կադզույուկին[20]։ Չանմինը «Լավագույն նորեկ» մրցանակի է առաջադրվել Ճապոնիայում Hochi Film Awards հեղինակավոր 37-րդ կինոփառատոնում՝ «Թռչիր ոսկիների հետ/Fly with the Gold» ֆիլմում։ Շիմը առաջին առաջադրված կորեացին է[21]։ 2013 թվականի հունվարի 21-ին հայտարարվել է, որ Շիմ Չանմինը «Տարվա նորեկ» անվանակարգում մրցանակ է շահել Japanese Academy Award 36-րդ փառատոնում՝ «Թռչել ոսկիների հետ/Fly With the Gold» ֆիլմում իր դերի համար[22][23]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2006 SBS’s Banjun Theater: Tokyo Holiday
  • 2006 SBS’s Banjun Theater: Dangerous Love
  • 2006 SBS’s Banjun Theater: Uninvited Guest
  • 2006 SBS’s Banjun Theater: The Most Unforgettable Girl in My Life
  • 2006 Vacation
  • Dating on Earth (նկարահանումներն ավարտվել են 2006 թվականինին, սակայն ֆիլմը DVD-ով թողարկվել է միայն 2010-ին)
  • 2011 Paradise Ranch/Դրախտային ագարակ
  • 2011 Welcome to the Show/Բարի գալուստ շոու
  • 2012 Fly With The Gold/Թռչիչք ոսկիներով
  • 2014 Mimi/Միմի

Կարիերա հեռուստաընկերությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի դակտեմբերի 24-ին հայտարարվել է, որ Շիմը Կան Հո Դոնի հետ միասին կլինի KBS-ի ալիքի նոր շոույում։ Չանմինի առաջին փորձը որպես հաղորդման գլխավոր հաղորդավար նրան բերել է մարդու համբավ, որը հայտնի է սուր և արագ դիտողություններով, ինչպես նաև ծառայել է որպես Կանի պաշտոնական վերադարձ KBS-ը։ Հաղորդման սկիզբը նախատեսված էր 2013 թվականի հունվարի կեսին, ռեժիսորը լինելու էր Լի Ե Ջին, իսկ սցենարիստը՝ Մուն Ընը[24]։ 2013 թվականի հունվարի 4-ին KBS-ն հայտարարել է, որ հաղորդման անվանումը«Դու ինձ դուր ես գալիս, հանդիպման գիշեր»-ից փոխվում է «Լուսնային արքայազնի»[25]։ Առաջին դրվագը եթեր է հեռարձակվել 2013 թվականի հունվարի 22-ին, վերջին անգամ հեռարձակվել է 2013 թվականի մարտի 12-ին։

2013 թվականի մարտի 25-ին KBS Entertainment-ի մասնակիցները հայտարարել են, որ կան Հո Դոն, Լի Սու Գինը և Կիմ Բյուն Մանը փայլելու են որպես նոր սպորտային ժամանցային շոուի հաղորդավարներ, որը փոխարինելու է «Լուսնային արքայազնին» և կոչվելու է «Մեր հարևան արվեստն ու ֆիզիկական կրթությունը/Our Neighborhood Arts and Physical Education»։ Նշվել է նաև, որ նրանք հույս ունեն առաջատարներից և «Լուսնային արքայազնի» կազմից որևէ մեկին ներգրավել։ KBS-ը հայտարարել է, որ շոուն կսկսի նկարահանվել ապրիլի սկզբին, իսկ առաջին դրվագը եթեր կհեռարձակվի ապրիլի 9-ին[26]։ 2013 թվականի մարտի 27-ին հայտարարվել է, որ Շիմ Չանմինը ընտրվել է որպես հաղորդման հաղորդավարներց մեկը[27]։ 2013 թվականի ապրիլի 9-ին տեղի է ունեցել պրեմիերիան, և շոուն այդ ժամանակահատվածում առաջինն է ունեցել առաջնաելույթ՝ առաջ անցնելով Hwasin — Controller of the Heart շոուից[28]։

2006 թվականին Չհանիմինը ավարտել է Կեպո ավագ դպրոցը։ Որից հետո ընդունվել է Քյոն Հի համալսարան[29]։ 2009 թվականին նա ընդունվել է այս համալսարան «Պոստմոդերնիզմի երաժշտությունը(չաշխատող հղում)» երաժշտական ծրագիրը սովորելու համար։ Սակայն 2011 թվականից նա հաճախել է Կոնկուկի համալսարան՝ երկրորդ կրթություն ստանալու նպատակով[30]։ Բացի կորերեն մայրենի լեզվից, Շիմը հոյակապ տիրապետում է ճապոներենին։

Սկավառագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենակատարային սկավառագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Դիսկոգրաֆիա TVXQ

  • 2008.02.06 Two Hearts/WILD SOUL (մեկ սինգլային սկավառակներից մեկը, որն ընդգրկված է հինգ սինգլների հավաքածուի մեջ, TRICK ընդհանուր անվանումով)
  • «Tying Shells Together» ( ՉուՍուի (DBSK), Լինա & Սանդեյի (CSJH), Ռյուկ & Յուսոնի (Super Junior) հետ համատեղ)
  • «I love You» (սոլո Rising Sun համերգ)
  • «When I first Kissed You»
  • «Just Once»
  • «고백 (Confession)» Keep Your Head Down կորեական ալբոմում
  • «I Swear» Catch me 6-րդ կորեական ալբոմում
  • A Person Like Tears «눈물 같은 사람» Jeon Woo-chi-ի Հեռուստասերիալի սաունդթրեքը
  • 18.11.2015 «Close to You» մենակատարային ճապոնական ալբոմ

Պոետ/Կոմպոզիտոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

• Evergreen (երգ ձմեռային SMTOWN 2007-ի համար։ Գրված է Պակ Յու Չոնի հետ միասին) (Մաքսը գրել է բառերը, Միկին եղել է կոմպոզիտոր)
• Wild Soul (երգերից մեկը, որը մտնում է համանուն սինգլային սկավառակի մեջ, կազմում է հինգ ձայնասկավառակ-սինգլների հավաքածու՝ ընդհանուր TRICK անվանումով) (գրել է երգը և երաժշտությունը)
• Love in the ice (կորեական ալբոմ MIROTIC) (գրել է բառերը կորեական տարբերակի համար)
•«고백 (Confession)» «Keep Your Head Down» երգի կորեական ալբոմում գրել է բառերը
• «I Swear» գրել է կորեական 6-րդ ալբոմի «Catch me» երգի բառերը

  • SHINee խմբի համար գրել է 떠나지 못해(Can’t Leave) երգի բառեր «Chapter 2 Dream Girl — The Misconceptions of Me» ալբոմի համար

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաշոու

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Ալիք Նշում ներ
2013 Լուսնային արքայազն/Moonlight Prince KBS Համահաղորդավար
2013 Our Neighborhood Arts and Physical Education KBS Համահաղորդավար
  • 6th Annual Best Competition SM Entertainment Awards՝ լավագույն երգիչ
  • 6th Annual Best Competition SM Entertainment Awards՝ լավագույն արտիստ
  • 36th Japanese Academy Award for Newcomer of the Year
  • 37th Annual Hochi Film Award for Newcomer Award
  • 22nd Japan Film Critic Awards

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 최강창민 «가수 꿈 전혀없어» 망언, 보아 만나러 SM 오디션行 : 네이트 뉴스
  2. SBS
  3. NO.1 뉴미디어 마이데일리
  4. 2007 WINTER SMTOWN Official Website Արխիվացված 2009-05-31 Wayback Machine
  5. ‘07 윈터 에스엠타운’ 보아 작사-동방신기 작곡 참여 : 뉴스 : 동아닷컴
  6. Two hearts / WILD SOUL (CHANGMIN from 東方神起) : 東方神起 : avex network Արխիվացված 2009-09-11 Wayback Machine
  7. 東方神起の活動休止を発表…今後はソロ活動へ — 芸能 — SANSPO.COM
  8. Avex may lose five billion yen due to TVXQ’s group hiatus | allkpop.com
  9. SM Entertainment to launch world tour
  10. «네이트 뉴스». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
  11. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
  12. 샤이니 정규 3집, 최강창민 작사곡 수록…26일 음원 공개 : 네이트 뉴스
  13. «東方神起 オフィシャルウェブサイト». 東方神起 オフィシャルウェブサイト. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
  14. NO.1 뉴미디어 마이데일리
  15. SMTOWN — 페이지를 찾을 수 없습니다 Արխիվացված 2016-03-06 Wayback Machine
  16. ‘동방신기의 모든 것’ 시즌2 DVD 내달 12일 출시 : 뉴스 : 동아닷컴
  17. «내일을 봅니다 www.sbs.co.kr — NeTV». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
  18. [TALK OF THE TOWN] Boy band members move from stage to the screen -INSIDE Korea JoongAng Daily(չաշխատող հղում)
  19. 최강창민, 日스크린 데뷔..북한 스파이 역 : 네이버 뉴스
  20. TVXQ′s Max Changmin Praised by ′Run with the Gold′s′ Director for Perfect Acting(չաշխատող հղում)
  21. TVXQ Changmin is First Korean to be Nominated for Japan 'Hochi Film Awards' | KpopStarz
  22. 日本アカデミー賞公式サイト
  23. INFORMATION | 東方神起 オフィシャルウェブサイト Արխիվացված 2013-01-25 Wayback Machine
  24. news.nate.com/view/20121224n09202
  25. [단독]강호동 KBS新예능, 22일 첫방송..'강심장' 맞대결 : 네이버 뉴스
  26. [단독]강호동·이수근·김병만, '우리동네 예체능'으로 뭉친다 : 네이트 뉴스
  27. TVXQ’s Changmin joins as MC for Kang Ho Dong’s new KBS variety + SHINee’s Minho to participate | allkpop.com
  28. '우리동네 예체능' 강호동 몸 쓰니 시청률도 쑥쑥
  29. 문근영·최강창민·김현중 등, 고교생 스타 줄줄이 졸업 — 노컷뉴스
  30. [http://article.joinsmsn.com/news/article/article.asp?total_id=5209933&ctg=1502(չաշխատող հղում) [포토엔]현아-손동운-최강창민 ‘건국대 화이팅!’ — 중앙일보 연예](չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիմ Չանմին» հոդվածին։