Գյուղ | ||
---|---|---|
Շամբ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Սյունիքի | |
Գյուղ | Նոր Աստղաբերդ և Ղափանի շրջան | |
Այլ անվանումներ | Հաջաթին | |
ԲԾՄ | 1900 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 0[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | ոչեթեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ոչեթի (նախկին անվանումը՝ Հաջաթին), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, Ողջիի աջակողմյան վտակ Գեղի գետի աջ ափին, Նոր Աստղաբերդ գյուղից 6 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա։
Հաջաթին անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։ Ոչեթի է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին[2]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ոչեթին բնակչություն չի ունեցել։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3][4] Ոչեթիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 30 | 51 | 95 | 125 | 148 | 165 | 27[5] | 0[1] |
Բնակչությունը զբաղվում է կաթնաանասնապահությամբ։
Գյուղում պահպանվել են գերեզմանոց և եկեղեցու ավերակներ[2]։