Համայնք | ||
---|---|---|
![]() Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արագածոտնի | |
Գյուղ | Արագածոտնի մարզ | |
Հիմնադրված է | 1820 թ. | |
Այլ անվանումներ | Կզըլթամիր, Կզըլթամուր, Կուզիլթամուր, Ղզըլդամիր, Ղզլթամար, Ղզլթամուր, Ղզլտամուր, Ղզըլթամար, Ղզըլթամիր, Ղզըլթամուր, Ղզլտամիր, Ղզրթամուր, Ղըզըլթամիր, Ղըզըլթամուր | |
Մակերես | 9.4 կմ² | |
ԲԾՄ | 1030 մ | |
Կլիմայի տեսակ | բարեխառն-ցամաքային, չոր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Խոսվող լեզուներ | հայերեն | |
Բնակչություն | 4604 մարդ (2023) | |
Ազգային կազմ | հայեր | |
Կրոնական կազմ | ![]() | |
Տեղաբնականուն | ոսկեվազցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +(374)232 | |
Փոստային ինդեքս | 0220 | |
| ||
Ոսկեվազ, համայնք Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում[1]՝ Քասաղ գետի աջ կողմում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 5 կմ հարավ-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1040 մ[2]։
Համայնքը հիմնադրվել է որպես գյուղ 1828 թվականին։ Գյուղի նախկին անունն է եղել Ղզլթամուր։ Ախթամուր գյուղը առնելուց և ավերելուց հետո, Լենկ Թեմուրը շարժվում է հարևան գյուղի վրա։ Սրա բնակիչները սեղան են գցում և խաբում Լենկ Թեմուրին սպանում նրա կողակիցներին։ Լենկ Թեմուրը նրանց չի կոտորում չհասկանալով պատահածը, հարակից գյուղերը ավիրելուց թալանելուց հետո նա զորքը հետ է շրջում և ջարդելով պաշտպանությունը սպանում գյուղացիների մեծ մասին, գյուղացիների մի մասը թաքնվելով քարանձավներում և ըստ լեգենդի համաձաին Քասաղ գետոի մեջ գտնվող գախնարանում ողջ է մնում։ գյուղացիները նրան Ղզլթամուր՝ ոսկի Թամուր են անվանում։ Դրանից հետո գյուղի անունը դնում են Ղզլաթամուր[3][4][5][6]։
Ոսկեվազի բնակչության նախնիները գաղթել են Խոյի գավառի Ջամալավա գյուղից։ Ոսկեվազի ազգաբնակչության փոփոխությունը.[7]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2011 | 2012 | 2021 | 2023 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 410 | 1429 | 1794 | 2035 | 2818 | 3350 | 3356 | 4062 | 4168 | 4204 | 4469 | 4604[8] |
Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, ծխախոտագործությամբ և հատապտուղի մշակությամբ։
համայնքում կան գործարաններ, ագրարաին տնտեսություններ և հանգստյան գոտիներ։
Համայնքում է գտնվում Սուրբ Հովհաննես եկեղեցին, և 5-7-րդ դարի Բադալի Ժամ եկեղեցու մնացորդները, ինչպես նաև գյուղի երիտասարդների կողմից Արագածից Ոսկեվազ տեղափոխված մի նախապատմական վիշապ 2,5 կմ հարավ՝ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի «Ճերմակ» քաղաքատեղին, համանուն ամրոցի համալիրը և 18-րդ դարի դղյակ որոնց մեծ մասը վտանգված է թալանվելուն:
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)