Չարլզ Հորիոկա | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1956 (68 տարեկան) Բոստոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Կիոտոյի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Օսակայի համալսարան և Սթենֆորդի համալսարան |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ճապոներեն[1] |
Գիտական ղեկավար | Դեյլ Յորգենսոն |
Պարգևներ | |
Մայր | Yasuko Horioka? |
Չարլզ Հորիոկա (ճապ.՝ チャールズ・ユウジ・ホリオカ, անգլ.՝ Charles Yuji Horioka, սեպտեմբերի 7, 1956, Բոստոն, ԱՄՆ), ճապոնացի տնտեսագետ, Օսակայի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր։
Չարլզը ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 7-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոսթոն քաղաքում[2]։
Բակալավրի աստիճան է ստացել տնտեսագիտության բնագավառում Հարվարդի համալսարանում (1977), ապա մագիստրոսի աստիճան է ստացել 1982 թվականին Ճապոներենի միջբուհական կենտրոնում, իսկ 1985 թվականին փիլիսոփայության դոկտորի աստիճան է ստացել հենց Հարվարդի համալսարանում[2]։
Դասախոսական գործունեությունը սկսել է որպես պրոֆեսոր Մարտին Ֆեյլդշտեյնի ասիստենտ Հարվարդի համալսարանի տնտեսագիտության ամբիոնում և որպես Տնտեսագիտական հետազոտությունների ազգային բյուրոյի գիտաշխատող 1977-1981 թվականներին։
1978 թվականին եղել է պրոֆեսոր Մ. Յոսինոյի ասիստենտը Հարվարդի համալսարանի Գործնական վարչակազմի բարձրագույն դպրոցում։
1979-1981 թվականներին եղել է Հարվարդի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի դասախոս[2]։
1983 թվականին եղել է պրոֆեսորի ասիստենտ, իսկ 1985-1987 թվականների ընթացում՝ Կիոտոյի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դոցենտ։
1988 թվականին եղել է Սթենֆորդի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ։
1989 թվականին եղել է Սթեռնի Նյու Յորքի համալսարանի բիզնես դպրոցի Ճապոնա-ամերիկյան գործանական և տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող։
1990 թվականին եղել է Ճապոնիայի Սթենֆորդյան կենտրոնի դասախոս, 1993 թվականին եղել է Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի այցելու[2]։
1997-1998 թվականներին եղել է Օսակայի համալսարանի միջազգային պետական քաղաքականության դպրոցի ադյունտ-պրոֆեսոր։
1987-1997 թվականների ընթացքում եղել է Օսակայի համալսարանի դոցենտ, իսկ 1997 թվականից՝ Սոցիալական և տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի տնտեսագիտության տեսության պրոֆեսոր։
1997-1998 թվականներին եղել է « International Economic Review» ամսագրի խմբագրի օգնական, իսկ 1998 թվականից մինչ օրս՝ նույն թերթի համախմբագիր։
2000-2001 թվականների ընթացքում եղել է Տոկիոյի համալսարանի Ճապոնական տնտեսության միջազգային հետազոտությունների կենտրոնի հրավիրյալ պրոֆեսոր[2]։
Ներկայումս Չարլզը հանդիսանում է[2]
Համաձայն տնտեսական աճի նեոդասական տեսության (այդ թվում՝ Սոլոուի մոդելի)՝ բոլոր երկրներն ունեն արդյունավետ աշխատանքի միատեսակ կապիտալազինվածություն և մի երկրում խնայողությունների աճի դեպքում, կապիտալի սահմանային արտադրողականությունը նվազում է տվյալ երկրում՝ ստիպելով ներդրողներին դիտարկել այլ երկրները՝ դրանով բաշխելով լրացուցիչ խնայողությունները ողջ աշխարհով։
Հոիոկան, հետազոտելով խնայողության տոկոսադրույքի կախվածությունը և ներդրումները, հայտնաբերել է, այսպես կոչված, Ֆելդշտեյն-Հորիոկայի պարադոքսը, որը ցույց է տալիս տարբեր երկրներում խնայողության երկարաժամկետ նորմերի և ներդրումների միջև դրական համահարաբերակցությունը[3]։
1980 թվականին Ֆելդշտեյնի և Հորիոկայի փորձագիտական հետազոտությունները և դրանց հաջորդող հետազոտությունները ապացուցում են երկների ներսում խնայողությունների և ներդրումների միջև դրական համահարաբերակցությունը. մարդիկ խնայելով ներդրում են կատարում հարազատ շրջանում, չնայած հնարավորություն ունեն լրացուցիչ մարժա ստանալ այլ շրջաններում։
Հետևյալ հակադրությունը ցույց է տալիս կապիտալի շարժունակությունը խաթարող նշանակալի արգելքների գոյությունը, ինչը տարբերություն է առաջացնում տոկոսադրույքներում, ինչպես նաև մի շարք գործոնների առկայություն, որոնք ազդում են միաժամանակ թե՛ խնայողության և ներդրումների, թե՛ խնայողության և ներդրումների միջև տարբերության վերացման պետական քաղաքականության վրա[4]։
|