Հեղինակ | Ագաթա Քրիստի |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | թրիլեր[2], դետեկտիվ և քրեական |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նախորդ | Երազների ճանապարհը |
Հաջորդ | Ռոջեր Աքրոյդի սպանությունը |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Bodley Head |
Հրատարակման տարեթիվ | հունիս 1925 |
Կայք | agathachristie.com/stories/the-secret-of-chimneys(անգլ.) |
«Չիմնիզ ամրոցի գաղտնիքը» (անգլ.՝ The Secret of Chimneys), Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը, գրվել է 1925 թվականին, Մեծ Բրիտանիայում հրատարակվել է «The Bodley Head» հրտարակչության կողմից։ Հետագայում, Չիմնիզի ամրոցը, ինչպես նաև վեպի այլ հերոսներ, հայտնվում են 1929 թվականին հրատարակված «Յոթ թվատախտակների գաղտնիքը» գրքում[3]։
Վեպի գլխավոր հերոս Էնթոնի Քեյդը, Հարավային Աֆրիկայում աշխատում է որպես էքսկուրսավար։ Այնտեղ նա հանդիպում է իր հին ընկերոջը, ով նրան առաջարկում է իշխան Ստիլպտիչայի հիշատակարանների ձեռագրերը հասցնել Լոնդոն, ինչի դիմաց կստանա մեծ պարգևատրություն։ Էնթոնին համաձայնվում է, բայց այդ առաջադրանքը շատ վտանգավոր էր, քանի որ Սթիլպտիչին անցյալում խառնված էր միջազգային բանսարկություններում և հիշատակարանների հրատարակումից շատ քաղաքական գործիչներ էին վախենում, այդ թվում նաև Մեծ Բրիտանիայում։ Այդ նույն ժամանակ Չիմնիզի ամրոց են հրավիրում Միխայիլ Աբալովիչին՝ Հերցոսլովակիայի ժառանգորդ արքայազնին, որպեսզի նրան համոզեն բրիտանական ընկերությանը ներկայացնել նավթ հանելու կոնցեսիաները, որի փոխարեն առաջարկում էին վերականգնել Հերցոսլովակիայի իշխանությունը։ Սակայն հենց առաջին գիշերը ամրոցում Միխայիլին սպանում են։ Էնթոնի Քեյդը այդ ժամանակ գտնվում էր մոտակայքում և դառնում է գլխավոր կասկածյալը։ Քանի որ, չկար նրա մեղավորության ապացույցներ, նրան հետաքննության ժամանակ հրավիրում են ամրոց։ Հետաքննությունը անցկացնում է սուպերինտենդանտ Բեթլին, ով մասնագիտացված էր մանրակրկիտ քրեական գործերում, որոնք կարող են առաջացնել լուրջ քաղաքական խնդիրներ։ Հետաքննության ընթացքում պարզվում է, որ մահվան պատճառը քաղաքականությունը չէր, այլ «Կոհինուր» ադամանդը, որը ամրոցից գողացվել էր մի քանի տարի առաջ և հնարավոր է, որ հենց ամրոցում էլ թաքցված է։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Չիմնիզ ամրոցի գաղտնիքը կատեգորիայում։ |