Չոն Սոնհա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1996[1] (28 տարեկան) Չոնգջու, Հարավային Կորեա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Ֆինգերսթայլ |
Մասնագիտություն | երաժիշտ, յություբեր, կիթառահար և հեռուստատեսային պրոդյուսեր |
Գործիքներ | կիթառ |
Կրթություն | Cheongshim International Academy? |
Կայք | sunghajung.com |
![]() |
![]() |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Չոն Սոնհա (կորեերեն՝ 정성하, սեպտեմբերի 2, 1996[1], Չոնգջու, Հարավային Կորեա), հարավկորեացի կիթառահար-հրաշամանուկ[2]։ Ամբողջ աշխարհում ճանաչելի է դարձել շնորհիվ YouTube-ում հայտնի երգերի քավեր տարբերակներ կատարելով՝ կիրառելով մատնային տեխնիկա[3]։ Թողարկել է 6 ստուդիական ալբոմ։
Սոնհայի առաջին գործիքը եղել է դասական դաշնամուրը[4], սակայն, հետաքրքրություն չգտնելով գործիքի մեջ, նա թողել է պարապմունքները։ Սոնհան սկսեց կիթառ նվագել՝ ազդվելով հորից, որը սիրողական կիթառահար էր։ Երաժիշտը հիշում է, թե ինչպես էր հայրը հաճախ տանը նվագում Կոտարո Օշիոյի «Twilight» կոմպոզիցիան, որը նրան շատ գեղեցիկ էր թվում, հենց այդ պատճառով էլ, Կոտարոն դարձավ Սոնհայի առաջին կուռքը։ Ծնողները շուտ են նկատել երեխայի տաղանդը և ամեն կերպ նպաստել են նրա աճին։ Հոր ղեկավարությամբ սովորում էր մատնային տեխնիկա, ինչպես նաև զուգահեռաբար՝ դասական կիթառ, ջազային դաշնամուր, վոկալ և հարվածային գործիքներ[5]։ Միջնակարգ դպրոցում Սոնհան Չհոնսիմ հեղինակավոր ակադեմիայի ուսանող էր, որտեղ հատուկ նրա համար հրավիրվել էր հայտնի ջազային երգիչ Հաթա Շուջին[6]։ Կորեական դպրոցների ծրագրերի ծանրաբեռնվածության պատճառով նա կարողանում էր կիթառով զբաղվել ընդամենը 2 ժամ։ Սոնհան ավագ դպրոցի ծրագիրն ուսանել է տնային պայմաններում, որպեսզի համերգների և պարապմունքների համար ժամանակ գտնի։
Երբ Սոնհան 9 տարեկան էր, նա իր գրպանի փողով գնում է սովորական, անորակ կիթառ՝ նրբատախտակից՝ ընդամենը 60 դոլար արժողությամբ[7]։
Սոնհայի հայրն այնքան զարմացած էր տղայի ունակություններով, որ որոշում է գնել ավելի որակով կիթառ՝ Cort Earth900: Չնայած նրան, որ կիթառը այդքան էլ մեծ չէր, նրա չափսերը միևնույն է մեծ էին փոքրիկ Սոնհայի համար։ Cort Earth900-ը հնչում էր ավելի լավ, քան առաջինը, բայց շուտով ավելի որակյալ կիթառ գնելու անհրաժեշտությունը առաջացավ։
Այդ ժամանակ կիթառ արտադրող կորեական հայտնի՝ «Selma» ֆիրման նրան օգնություն առաջարկեց։ «Selma»-ն ստեղծեց փոքրիկ կիթառ՝ «All Spruce» «կոմբո» չափերի։ Այն դարձավ երաժշտի 3-րդ կիթառը։
Հիմա Սոնհան հանդիսանում է գերմանական «Lakewood» կիթառ արտադրող ֆիրմայի էնդորսերը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չոն Սոնհա» հոդվածին։ |
|