Գյուղ | ||
---|---|---|
Չորաթան | ||
Չորաթանի համայնապատկերը | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տավուշ | |
Համայնք | Տավուշի մարզ և Տավուշի շրջան | |
Գյուղապետ | Վարուժան Բաղմանյան | |
ԲԾՄ | 1000 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1050 մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | չորաթանցի, չորաթնեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Չորաթան, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, նախկին Շամշադինի շրջանում, Բերդ քաղաքից մոտ 5 կմ հարավ-արևելք։ Երևանից՝ 223 կմ, մարզկենտրոնից՝ 90 կմ, Հայաստանի պետական սահմանից՝ 6 կմ հեռավորության վրա։
1750 թվականին Լեռնային Ղարաբաղից 12 ընտանիքներ գալիս և ներկայիս գյուղատեղից 1,6 կմ հեռավորության վրա գտնվող ներքին շեն հանդամասում բնակություն են հաստատում, իսկ հետագա տարիների ընթացքում աստիճանաբար իջնում և վերջնական բնակություն են հաստատում ներկայիս Չորաթանի տարածքում[1]։
Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 23 C է, ձմռանը՝ -1 C։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1000 մ բարձրության վրա։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Չորաթանի մշտական բնակչությունը կազմել է 898, առկա բնակչությունը՝ 793 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3]
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 413 | 150[4] | 395 | 743 | 1022 | 1283 | 1368 | 1138 | 1121 | 1088 | 898[2] | 1050 |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ, ծխախոտագործությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Խորհրդային տարիներին Չորաթանը բարձր ցուցանիշների է հասել գյուղմթերքների արտադրության ու իրացման ուղղությամբ։
Համայնքն ունի դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, մանկապարտեզ։
|